ՔՊ-ական պատգամավոր Հրաչյա Հակոբյանը, Աննա Հակոբյանի եղբայրը, Հովհաննավանքում լրագրողների հետ զրույցում պատմել է, որ նախկինում եղել է Հայ առաքելական եկեղեցու երիտասարդական միության անդամ։
Նա նշել է, որ երգել է երգչախմբում և մասնակցել դպիրական կրթությանը։ Հակոբյանը պատմել է նաև, որ ծնողների հետ իր համաձայնությամբ 1993-94 թվականներին ծրագրել էր մեկնել Երուսաղեմ՝ ճեմարանում ուսում ստանալու համար։
Սակայն ծնողներին տեղեկություն է հասել, որ այդ ժամանակ բարձրաստիճան հոգևորականներ ճեմարանի ուսանող տղաների նկատմամբ սեռական ոտնձգություններ են կատարել։
Ըստ այդմ՝ նրա ծնողները որոշել են, որ Հրաչյան այլևս չի շարունակելու ուսումը Երուսաղեմի ճեմարանում և, որպես հետևանք, իր գործունեությունը եկեղեցում չի շարունակել։

Բաց մի թողեք
Չեմ կարողանում հանդուրժել այն խայտառակությունը, որ տիրում է հայկական հարսանիքներում. Կարեն Գևորգյան․ Լուսանկար
Ընտրությունների նախաշեմին փորձում են ճնշե՞լ
… կապված է Բաքվից եկող քաղաքական պատվերի հետ