Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Նինո Ցիլոսանին ափսոսանք է հայտնել, որ Վրաստանի վերաբերյալ Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի բանաձևը ստորագրողների թվում եղել են նաև հայ պատգամավորներ, հաղորդում են վրացական լրատվամիջոցները։
Ցիլոսանին հայտարարել է, որ փաստաթուղթը ստորագրած հայ պատգամավորները անվստահություն են հայտնել իրենց իսկ վարչապետի նկատմամբ․ «Աջակցելով այն բանաձևին, որում նշվում է, որ Վրաստանի կառավարությունը ոչ լեգիտիմ է, հայ պատգամավորները փաստացի անվստահություն են հայտնել իրենց վարչապետի նկատմամբ, քանի որ Հայաստանի վարչապետը պաշտոնական և աշխատանքային այցեր է կատարել Վրաստան և հանդիպումներ է ունեցել ժողովրդի կողմից ընտրված կառավարության հետ»։
Նա ընդգծել է, որ Եվրանեսթի ԽՎ վերջին լիագումար նիստի շրջանակում Երևանում ընդունված բանաձևն անիմաստ է և զուրկ բովանդակությունից։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ փաստաթղթում անցյալ տարվա հոկտեմբերի 26-ին Վրաստանում կայացած խորհրդարանական ընտրությունները որակվել են որպես «կեղծված», իսկ կառավարությունը՝ «ինքնահռչակ»։ Ի պատասխան՝ վրացական պատվիրակությունը հայտարարել է, որ հրաժարվում է մասնակցել Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի ապագա նիստերին։

Բաց մի թողեք
Կապանի զորամասերից մեկում ժամկետային զինծառայող է կախվել
Կայա Կալլասը առաջարկում է ԵՄ-ի դերը Իրանի հետ հրադադարի բանակցություններում
Բաքու – Թբիլիսի – Կարս երկաթգծի շահագործման, ռուսական շուկայում արգելված հայկական ապրանքները ԵՄ-ում վաճառելու մասին