08/11/2025

Վրաստանի դասը Հայաստանին․ Կարգալույծ արված վարդապետն ու իշխանությունները պատրիարքին չեն հալածում․ Լուսանկար

Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլիա Երկրորդը զրկել է ծայրագույն վարդապետ Իլիային (Տոլորայ) պատարագ մատուցելու իրավունքից։

Թեմական հանձնաժողովը համապատասխան խնդրանք է ներկայացրել պատրիարքին։

«Իլիա ծայրագույն վարդապետ Տոլորային զրկել են պատարագ մատուցելու իրավունքից՝ եպիսկոպոսին բանավոր վիրավորելու և, ընդհանրապես, եկեղեցական հոգևորականների դեմ զրպարտչական հայտարարությունների համար, մինչև նա անկեղծ զղջում չցուցաբերի», – ասվում է պատրիարքի հայտարարության մեջ։

Օրեր առաջ էլ՝ հոկտեմբերի 29-ին, Իլյա Երկրորդը բավարարել է թեմական հանձնաժողովի մեկ այլ միջնորդությունը և ազատել ծայրագույն վարդապետ Դորոտե Կուրաշվիլիին Քվեմո Բեթլեմի եկեղեցու ավագերեցի պաշտոնից։

Համայն Վրաստանի կաթողիկոսի ստորագրությամբ հրամանը հրապարակվել է թեմական հանձնաժողովի՝ պատրիարքին դիմելուց կես ժամ անց։

Ինչպես տեսնում ենք, սա միանգամայն բնական, ներեկեղեցական կանոնադրական հարաբերությունների դրսևորում է, և ի դեպ, Վրաստանի իշխանություններից և նույնիսկ նրանց մոլի ընդդիմախոսներից և ոչ մեկը սա հակաեկեղեցական արշավի առիթ չի սարքում, ինչպես Հայաստանում գործող ռեժիմի դեպքում է:

Ավելի՛ն, կարգալույծ արված հոգևորականներն էլ հանրային հակադարձում կամ որևէ ընդվզում չեն ցուցաբերել, առավելևս՝ քաղաքական հողի վրա և հատկապես՝ գործող իշխանությունների ձեռքին խամաճիկ դառնալով, ինչը նույնպես տրամագծորեն հակառակն է մեզանում:

Վրաստանի «դասը»՝ Հայաստանին. կարգալույծ արված վարդապետն ու իշխանությունները կաթողիկոսին չեն հալածում