Նոյեմբերի 5-ին սպանություն է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 18:10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում և ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Եղիշե Թադևոսյան փողոցի շենքերից մեկի բնակարանում ամուսինը դանակի մի քանի հարվածով սպանել է կնոջը:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, նշված շենքի բնակարաններից մեկում ոստիկաններն ու պարեկները հայտնաբերել են կնոջ մարմինը՝ դանակի մի քանի հարվածի հետքերով: Տեղում ամուսինը ոստիկաններին հայտնել է, որ ինքն է դանակի մի քանի հարվածով սպանել կնոջը:
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Սկզբնաղբյուրի տեղեկություններով՝ սպանվածը 74-ամյա կինն է, իսկ կասկածյալը 64-ամյա ամուսինը:

Բաց մի թողեք
Ով է կաշառք վերցնելու մեղադրանքով կալանավորված ՊՆ պաշտոնյան
Դատախազությունն ինչ է պահանջում Կրթության նախկին նախարար Լևոն Մկրտչյանից. Լուսանկար
ՊՆ պաշտոնյան մի շարք անձանց վարժական հավաքներից ազատելու դիմաց կաշառք է ստացել․ նախաքննությունն ավարտվել է