Երևանի ընդհանուր իրավասության դատարանն (թիվ ԵԴ2/7169/02/25 գործ) անվավեր է ճանաչել Հանրային ռադիոյի տնօրեն Արմեն Քոլոյանի որոշումը՝ «Ռադիոլուր» ծրագրի ավագ լրագրող Ալիսա Գևորգյանին նկատողություն հայտնելու մասին։
Դատավոր Նելլի Հարությունյանը նշել է, որ տնօրենի որոշումը չի ունեցել իրավական հիմք։
Որոշման հիմք հանդիսացած իրավական ակտը՝ Հանրային հեռարձակողի խորհրդի 2019թ. 52-Լ որոշումն ու դրա հավելվածը, կորցրել են իրենց ուժը 2020 թվականից՝ «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքն ուժը կորցրած ճանաչվելու հետևանքով։
Ալիսա Գևորգյանը նկատողություն էր ստացել միայն այն պատճառով, որ «համարձակվել էր կիսվել իր գործընկերներից մեկի ֆեյսբուքյան գրառումով»։ Փաստաբան Կարինե Ղաշանգյանի հայտնել է, որ Գևորգյանը երկար տարիներ աշխատել է այն միջավայրում, որը համարել է իր երկրորդ ընտանիքը, սակայն «Ռադիոընկերության տնօրենի ապօրինի որոշումները և աշխատանքային լարված մթնոլորտը հանգեցրեցին նրան, որ առաջին իսկ աշխատանքի հրավերը նա ընդունեց և հեռացավ իր սիրելի աշխատանքից»։
«Հարցի բարոյական կողմի մասին խոսելն ավելորդ է։ Տնօրենի գործելաոճի և գործողությունների գնահատականը թողնում եմ հանրությանը»,– նշել է փաստաբանը։







Բաց մի թողեք
Հափշտակել են համայնքի շուրջ 73.8 հա մակերեսով հողատարածքներ, կատարել խոշոր փողերի լվացում. 7 անձ ձերբակալվել է
Մանվել Գրիգորյանի դատավոր դստեր նկատմամբ քրեական գործ կհարուցվի․ Լուսանկար
Ձերբակալվել է էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը