Սերգեյ Սարգսյանի և Նարեկ Մարգարյանի «Լուրջ քասթի» եթերում Ալեն Սիմոնյանն անդրադարձել է 44-օրյա պատերազմը կանգնեցնելու առաջարկներին։
Ռոբերտ Քոչարյանն օրեր առաջ TV5-ի հետ հարցազրույցում ասել էր, թե 2018թ․ հոկտեմբերի 18-19-ին ՀՀ Նիկոլ Փաշինյանը մերժել է պատերազմը կանգնեցնելու ռուսական առաջարկը, Սիմոնյանը հակադարձել է․ «Չի եղել նման բան։ Ամսի 19-ին եղել է առաջարկ հանձնելու 5 շրջանները, որին ի պատասխան մենք համաձայնել ենք, որ պատերազմը կանգնի, դրանից հետո ավելացել է առաջարկ, որ Շուշին էլ պետք է հանձնվի, դա փաստացի նշանակում էր վերջ, Ստեփանակերտը դիտարկվում էր Շուշիից և այլն։
Որքան հիշում եմ՝ վարչապետը բացատրել է, որ դա բարձունք է։ Ներկա եմ եղել, աղոտ եմ հիշում։ Եղել են առաջարկներ, եղել է դեպք, որ մենք համաձայնել ենք, 1 ժամ կանգնել են, հետո նորից սկսել է պատերազմը։ Նմանատիպ դեպքերը եղել են շատ: Հոկտեմբերի 19-ին պատերազմը կանգնեցնելու առաջարկ չի եղել, եղել է առաջարկ հանձնելու 5 շրջանները»։
Ի՞նչ էր նշանակում Ալեն Սիմոնյանի՝ «Ակնան իմ հայրենիքն է» հայտարարությունը։ Սիմոնյանը բացատրել է․ դա չէր նշանակում, թե այնտեղ արմատներ ունի, ինքը երևանցի է։ Ասում է՝ դա ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարության հակադարձումն էր, թե «Աղդամն իմ հայրենիքը չէ»։
«Ինքն ասում էր՝ «Աղդամն իմ հայրենիքը չէ, ինչը նշանակում էր՝ ես պատրաստ եմ դա հանձնել»։ Ես ասում եմ՝ «Չէ, ես պատրաստ չեմ դա հանձնել»,- հայտարարեց Սիմոնյանը։
Հաղորդավար Նարեկ Մարգարյանը նշեց, եթե Աղդամի մասին խոսակցություններն ուշացած են, ապա Ստեփանակերտն իսկապես իր հայրենիքն է։






Բաց մի թողեք
Հրապարակվել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի հայերեն տարբերակը
Հայաստանի արդարադատության նախարարը և Վրաստանի վարչապետը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորություններ․ Լուսանկարներ
Երևան է ժամանել ԱՄՆ Պետքարտուղարի տեղակալը. կքննարկվի «Թրամփի ուղու» հետ կապված ԱՄՆ նախագահի տեսլականը. Լուսանկար