Ապրիլի 24-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի և նրա դուստեր կողմից «Ծիծեռնակաբերդի» հուշահամալիրի անմար կրակին մոտենալու ժամանակ մի խումբ անձանց կողմից առերևույթ ատելության, խտրականության, անհանդուրժողականության կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսք հնչեցնելու և հաղորդակցային-տեղեկատվական մի քանի միջոցներով տարածելու գործողությունների դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։
Այս մասին հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
Տեղի ունեցած դեպքի մասով ոստիկանության բաժին է տարվել 7 անձ, որոնք այնուհետև ներկայացվել են վարույթն իրականացնող մարմնին, նրանց ձերբակալելու որոշում է կայացվել։
Հիշեցնենք՝ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը դստեր՝ Արփիի հետ այցելել էր Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որտեղ «Ազգային ժողովրդական բևռի» անդամները սանձարձակ վարք էին դրսևորել: Վերջիներս հաշվի չառնելով օրվա խորհուրդը և վարչապետի դստեր տարիքը՝ հուշահամալիրի տարածքում վիրավորող արտահայտություններ էին հնչեցնել:

Բաց մի թողեք
Դատախազությունը պահանջում է Երևանի նախկին փոխքաղաքապետից բռնագանձել 20-ից ավելի անշարժ և շարժական գույքեր, շուրջ 230 միլիոն դրամ
Սամվել Կարապետյանը դատարանում հաղթել է Ռոման Բաղդասարյանին
Սպանդանոցային մորթի կեղծ փաստաթղթերով մսամթերք են վաճառել. նախաքննությունն ավարտվել է