«Մեր ձևով» շարժման անդամ Ռուբեն Մխիթարյանը, որը կալանավորված էր երկու ամիս ժամկետով, այսօր ազատ է արձակվելու։
Այս մասին տեղեկացանք Մխիթարյանի փաստաբան Վարազդատ Հարությունյանից։ Մխիթարյանի խափանման միջոցը վերաքննիչ դատարանը վերացրել է, Ռուբեն Մխիթարյանը ազատ է արձակվելու կալանքից։
Հիշեցնենք, որ Ռուբեն Մխիթարյանը ձերբակալվել էր հոկտեմբերի 20-ին` Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին բերման ենթարկելու օրը։

Բաց մի թողեք
Ծառուկյանի փեսա Կարապետ Գուլոյանից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 1 մլրդ 300 մլն դրամ, բանկի 2000 բաժնետոմս, անշարժ գույքեր
Ինչ մեղադրանքներով են ձերբակալվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները
Մեկնարկել է Սամվել Կարապետյանի գործով դատավարությունը