Համակարգին մոտ կանգնած աղբյուրները հայտնում են, որ Սպարտակ Ղուկասյանը ձերբակալվել է օրերս դատական նիստից հետո հնչեցրած արտահայտության համար: Նկատի ունենալով նրանց, ովքեր իր հորը կասկածում են կաշառակերության համար, ասել էր. «Իրանց կնգտիք թող պատրաստվին»:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Վարդան Ղուկասյանի՝ տնային կալանքի տակ գտնվող որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, ձերբակալվել է:
Քննչական կոմիտեից հայտնել են, որ կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կատարված խուլիգանությունը):
Ինչպես հայտնի է, Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, ձերբակալվել, այնուհետև կալանավորվել էր: Սպարտակ Ղուկասյանի նկատմամբ դատարանը որպես խափանման միջոց էր սահմանել տնային կալանքը:

Բաց մի թողեք
Ձերբակալվածներ կան, այդ թվում՝ տեսչական մարմնի ղեկավար պաշտոններ զբաղեցրած անձինք․ ՀԿԿ
Հերթը հասավ Հայրապետյանների եւ Քալանթարյանների ընտանիքներին, ովքեր իշխանամետ գործարարների ճամբարից են
Սեյրան Օհանյանի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է