Փաստաբան Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«ՑԱՎԱԼԻ Է ՈՐՈՇ ԵՊԻՍԿՈՊՈՍՆԵՐԻ ԿԵՑՎԱԾՔԸ
Որոշ եպիսկոպոսներ, այդ թվում՝ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանը, հակաեկեղեցական կեցվածք են դրսևորել: Ցավալի է, բայց նրանք հավանաբար ինչ որ կոմպրոմատների ճնշման ներքո համաձայնվել են դառնալ Մայր Եկեղեցու նվիրապետական կարգի դեմ օգտագործվող ապստամբության գործիք:
Այս անձինք, ցավոք, չեն գիտակցում, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ժամանակավոր է, իսկ հաջորդ իշխանությունը արդարությունը վերականգնելու է, այդ թվում՝ լյուստրացիա (գաղտնազերծում) անելով: Հանրությունն ի վերջո իմանալու է, թե ինչ ամոթալի արարքները ծածկելու համար են այս բարձրաստիճան հոգևորականները եկեղեցամարտ դիրքի մեջ մտել:
Այս բարձրաստիճան հոգևորականները շատ լավ գիտեն, որ Նիկոլ Փաշինյանն այն բարի հովիվը չէ, որն իրականում ուզում է Եկեղեցին մաքրել: Նա բոլոր գործիքներն օգտագործում է, որպեսզի պառակտի նաև Եկեղեցին:
Եկեղեցին մեր միջնաբերդն է՝ ազգային ինքնության միջուկը: Հետևաբար հասել ենք այս հակազգային գործընթացի գագաթնակետին (կուլմինացիային):
Եթե եպիսկոպոսի կարգավիճակ ունեցող անձինք այս պարզ իրողությունները չեն գիտակցում և եթե Քրիստոսի լույսը և դրվածքը իրենց համար ավելի կարևոր չէ, քան աշխարհիկ որևէ բան, ապա ուրեմն թող բացահայտվեն, որ իրապես մաքրվի մեր Սուրբ Եկեղեցին:
Ինչ վերաբերում է Կաթողիկոսի անվան հետ կապված շահարկումներին, ապա աշխարհիկ իշխանությունն իրավունք չունի խառնվել Եկեղեցու ներքին գործերին: Ինչպես գրված է Պողոս առաքյալի Առաջին Թուղթը Կորնթացիներին 6:1-2-ում՝ «Ձեզնից մէկը, եթէ խնդիր ունենայ իր ընկերոջ հետ, կը համարձակուի՞ դատուել անիրաւների առաջ, թէ՞ սրբերի առաջ. 2 չգիտէ՞ք, թէ սրբերն են դատում աշխարհը:»:
Պարզ հարց է ծագում՝ ինչու եք Ձեր հոգևոր հոր կամ հոգևոր եղբայրների հետ կապված հարցը դրել Հայ Եկեղեցու պատմությունը կրթական ծրագրերից հանած, Եկեղեցու նկատմամբ հարկային խիստ քաղաքականություն սահմանելու մտադրություն հայտնած, ձեր հոգևոր եղբայրներին կալանավորած և եկեղեցու ներքին գործերին միջամտող իշխանության առջև:
Հ.Գ. Ինչ վերաբերում է Գևորգ եպիսկոպոս Սարոյանի այն խոսքին, որ նա իբրև դեմ է քվեարկել նախկին տեր Արամի վերաբերյալ որոշման կայացմանը, ապա դա չի համապատասխանում իրականությանը: Մայր Աթոռի Պարգևների շնորհման և կարգապահական հարցերի հանձնախմբի անդամ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը նույնպես կողմ է եղել նախկին տեր Արամին կարգալույծ հռչակելուն»:






Բաց մի թողեք
Արշակ Կարապետյանը սկանդալային հայտարարություն է արել Նիկոլ Փաշինյանի մասին, նրան համարել գործակալ
Գերիների հարցի նկատմամբ ինչպես էմոցիոնալ վերաբերմունք կա մեզանում, նույնպիսի վերաբերմունք կա նաև ադրբեջանականում․ Բորիս Նավասարդյան
Զինծառայության ժամկետի կրճատման մասին հանրային քննարկումները արհեստական են․ Գեղամ Մանուկյան