ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն կարծում է, որ Եվրոպայի անվտանգության գլխավոր երաշխավորը Միացյալ Նահանգներն է՝ տրամադրած միջուկային ամպհովանիով։ Այս մասին գրում է իսպանական El Pais-ը։
«Բոլոր դաշնակիցներն էլ միանման թանկ են ինձ համար։ Ես բոլորին էլ գնահատում եմ միատեսակ կերպով։ Սակայն եկեք անկեղծ լինենք։ Միացյալ Նահանգները անխոս հանդիսանում է աշխարհի խոշորագույն ռազմական տերությունը եւ անվտանգության գլխավոր երաշխավորը Եվրոպայի համար՝ շնորհիվ իր միջուկային ամպհովանիի»,- ասել է Ռյուտեն։
Նա հավելել է, որ Վաշինգտոնն ունի ահռելի ռազմական ներկայությունը Եվրոպայում, ինչով պայմանավորված՝ թեեւ բոլորն էլ հավասար են դաշինքում, սակայն «ոմանք ավելի հավասար են»։

Բաց մի թողեք
Սառը ցնցուղ հյուսիսից, Իսլանդիան մերժում է ԵՄ անդամակցության բանակցությունները
Սոցիալիստների առաջնորդ Օլիվիե Ֆորը մտնում է Ֆրանսիայի նախագահական մրցավազքի մեջ
Շվեդիայի ընտրությունները ԵՄ ծխախոտի հարկի վերաբերյալ համաձայնագիրը թողնում են անորոշության մեջ