Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստի ժամանակ ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը խնդրել է, որպեսզի իրեն ներկայացվող նոր մեղադրանքի փաստաթղթերը ամբողջությամբ թարգմանվեն ռուսերեն՝ իր համար հասկանալի լինելու համար։
Հակակոռուպցիոն քրեական դատարանի դատավոր Սարգիս Պետրոսյանը շեշտեց, որ եթե Յուրի Խաչատուրովը վստահի իր փաստաբան Միհրան Պողոսյանին և փաստաթղթերը անձամբ չկարդա, ապա թարգմանությունը կլինի ձևական։ «Եթե ցանկանում եք անձամբ ծանոթանալ գործին, դատարանը չի սահմանափակի ձեր իրավունքը։ Սակայն, եթե չեք կարդալու, ապա 3 հատոր թարգմանելը միայն ձևականություն կլինի»,– ասաց նա։
Ի պատասխան, Խաչատուրովն ընդգծեց, որ ցանկանում է, որպեսզի փաստաթղթերը անպայման թարգմանվեն. «Մի բան կասեմ՝ այս տարիներին դուք խաղացել եք իմ նյարդային համակարգի հետ, իսկ ինչո՞ւ ես չպետք է նույնն անեմ։ Թարգմանեք, ապա կխոսենք»:







Բաց մի թողեք
Խոշոր չափի խարդախության դեպք՝ Երևանում․ տուժածը հայտնի վաղամեռիկ քաղաքական գործչի կինն է
Մալաթիա Սեբաստիա թաղապետարանում ձերբակալություններ են
Բացահայտվել է նոր զանգերի կենտրոն, առգրավվել է 80 000 դոլար․ Լուսանկար