«Ես ընդհանրապես հրապարակային գործիչ եմ, և կուլիսային գործելակերպը չի մտնում իմ գործելաոճի մեջ»:
Այս մասին Կառավարության նիստից հետո՝ ճեպազրույցի ժամանակ, ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք Փաշինյանը մինչ եկեղեցու և վեհափառի մասին հանրային անդրադարձը փորձե՞լ է առանձին զրուցել կաթողիկոսի հետ. «Ես կարծում եմ, որ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցուն ոչինչ ավելի մեծ վնաս չի հասցնում, որքան Կտրիճ Ներսիսյանի ներկայությունը Մայր Աթոռում և ոչ միայն իր: Պահանջի ժանր չէ, որ ինչ-որ մեկը պահանջում է Կտրիճ Ներսիսյանի հրաժարականը, մենք ասում ենք, որ գործընթաց է սկսվել, և նա պետք է գնա այդտեղից: Այսինքն՝ ընտրության հարց չէ՝ կտա՞ հրաժարական, թե՞ ոչ, նա պետք է գնա»:
«Հայաստանում չկա միանձնյա իշխանություն, Հայաստանում կա ժողովրդի իշխանություն, և ժողովուրդն իր իշխանությունը ձևավորում է ազատ ընտրությունների միջոցով: Մենք պլանավորում ենք նոր Սահմանադրություն առաջարկել ժողովրդին, և ժողովուրդը հնարավորություն կունենա որոշում կայացնել: Իհարկե, ես արդեն ասել եմ, որ նոր Սահմանադրություն ընդունելիս կարևոր է հաշվի առնել և ուշադրության կենտրոնում ունենալ պետության զարգացման և հարատևության օրակարգը»,- նշել է վարչապետը:
Նա հավելել է, որ ժողովրդի իշխանությունը Հայաստանի Հանրապետությունում անկասելի է, անբեկանելի է, անքննելի, և ամեն ինչ պետք է տեղավորել այդ համատեքստում:
«Ես գնում եմ այն պատարագներին, որտեղ Կտրիճ Ներսիսյանի անունը չի հնչում: Երբ ես մտադիր եմ մասնակցել պատարագի, մենք խնդրում ենք, որ հաշվի առնվի այս փաստը։ Մի դեպքում կարող է ծանոթ լինել, դա կարող է ԱԱԾ աշխատող լինել, մյուս դեպքում կարող է որևէ տեղ աշխատող չլինել, կարող է իմ օգնականը լինել և այլն։ Դա կախված է նրանից, թե ով ում է ճանաչում, և ով ինչ անձնական կապեր ունի։ Այստեղ ԱԱԾ-ն և մյուս ինստիտուտները կապ ունեն այնքանով, որքանով որևէ մեկը որևէ մեկին ճանաչում է։
Այնպես չէ, որ քահանաները պետական մարմինների հետ միայն իմ պատարագ գնալու առիթով են շփվում, այնպես որ շատ մի նեղվեք այդ հարցերից»,- նշել է Փաշինյանը՝ արձագանքելով հարցին, թե Գյումրիի Սուրբ Հակոբ եկեղեցու քահանա Տեր Ռուբենն ասել է՝ ԱԱԾ-ից մոտեցել են իրեն և խնդրել զեղչել կաթողիկոսի անունը:
Դիտարկմանը, թե հանրային ռեսուրս է չարաշահվում վարչապետի կամքը կատարելու համար, Փաշինյանն արձագանքել է. «Ցանկացած տեղ, որտեղ վարչապետը պետք է գնա, այդ պահից սկսած՝ այդ տեղը համարվում է պետական պահպանության ենթակա օբյեկտ, և այնտեղ իրականացվում են գործողություններ, այդ թվում՝ անվտանգության գործողություններ․ այստեղ ոչ մի նորություն չկա։ Ես իմ անվտանգության հարցն առաջ չեմ քաշում, ես առաջ եմ քաշում պետության անվտանգության հարցը»։
«Հայտարարությունը կապված է շատ կոնկրետ նախագծի հետ: ԵՄ-ի հետ համատեղ ծրագիր կա՝ Հայաստան-Վրաստան էլեկտրաէնեգիայի փոխակերպման կայան կառուցելու վերաբերյալ, վարկային ծրագիր կա, շատ բարդ ծրագիր է, աշխատում ենք դա իրականացնելու վրա․ սա նրա մասին է, որ էլեկտրական էներգիան Հայաստան-Վրաստան-Իրան արտահանել-ներմուծելիս որոշակի ռեժիմային խնդիրներ են առաջանում, ու ծրագրի իմաստն այն է, որ փոխակերպման կայան կառուցվի, որը, առանց համակարգերի հատվածներն անջատելու, հնարավորություն ունենա էլեկտրաէներգիա ներմուծել ու արտահանել»,- մանրամասնել է վարչապետը։
Նա հավելել է, որ սա բացարձակ որևէ կապ չունի ՀԷՑ-ի հետագա կառավարման խնդիրների հետ. «ՀԷՑ-ի հետագա կառավարման խնդիրների վերաբերյալ կա երկու տարբերակ՝ դա դառնում է ամբողջությամբ պետական սեփականություն ու հանձնվում է հավատարմագրված կառավարման, երկրորդը՝ մասնավորեցվում է միջազգային հեղինակավոր ոլորտի կառավարման փորձ ունեցող ընկերության։ Ինձ համար ցանկալին առաջին տարբերակն է, բայց քանի որ առաջին տարբերակում նաև վճարումներ պետք է արվեն, շատ բան կախված է նրանից, թե ինչ օբյեկտիվ գին կորոշվի ՀԷՑ-ի համար․ եթե գինը կրելի կլինի պետական բյուջեի համար, ես կնախընտրեմ, որ այն լինի 100 տոկոս պետական սեփականություն ու հանձնվի հավատարմագրված կառավարման պրոֆեսիոնալ ընկերության, եթե հանկարծ պարզվի, որ որևէ պատճառով սա հնարավոր չի լինում իրագործել, կգնանք երկրորդ տարբերակով, բայց մեր պլան Ա-ն առաջին տարբերակն է»։
ՄԻՏՔ․am-ի հարցին, թե հանրության մեջ տպավորույթյուն կա, որ 2019 թ․ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից ներկայացված փաստաթղթում՝ այն պատճառով, որ վերնագիրը եղել է ՀՀ նախագահին, ոչ վարչապետին՝ ի դեմս ձեզ, հրաժարվել եք բանակցել, գուցե բանակցեիք ու չէինք ունենա 2020-ի պատերազմն ու կունենայինք Արցախ։ Նիկոլ Փաշինյանի պատասխանը կարող եք տեսնել տեսանյութում 18:41 րոպեից։





Բաց մի թողեք
Քննարկում, խժռում, աղմկում են, իսկ սեղանին ի՞նչ է դրված` զոհաբերված Հայաստանը
Ազգը՝ կարոտ կաթողիկոսի եռանդին, կաթողիկոսը՝ կարոտ ազգի սիրուն
Քննչական կոմիտեում և ԱԱԾ-ում ձևավորված «հետին թվով գաղտնալսումների» սխեման. AntiCor-ի բացահայտումը