Ռումինիայի ընդդիմությունը վեցերորդ անգամ նախաձեռնել է վարչապետ Իլիե Բալոժանուի նկատմամբ անվստահության քվեարկություն:
Այն տեղի կունենա խորհրդարանում՝ դեկտեմբերի 15-ին։
«Անվստահության քվերակությունն առաջարկել է «ԵԽԽՎ-Ռումինիան առաջինը» խորհրդարանական խումբը, որին աջակցել է «Փրկենք Ռումինիան» դաշինքը։ Կառավարության հրաժարականի առաջարկը ստորագրել է 118 պատգամավոր։ Անվստահության քվե կհայտարարվի, եթե այն աջակցվի 463 պատգամավորներից առնվազն 232-ի կողմից։ Ընդդիմությունը մեղադրում է Բալոժանուի կաբինետին հարկերի բարձրացման, կրթության ոլորտում կրճատումների և կենսաթոշակային բարեփոխումների համար»,- ասված է հաղորդագրության մեջ։
Բալոժանուն ավելի վաղ հայտարարել էր, որ երկիրը բախվում է դժվարին տնտեսական իրավիճակի, այդ իսկ պատճառով կառավարությունն ընդունել է ծախսերի կրճատման փաթեթ: Նա ճգնաժամը բացատրել է նրանով, որ Ռումինիան վերջին տարիներին շատ ավելի շատ է ծախսել, քան կարող էր իրեն թույլ տալ
2024 թվականին Ռումինիայի բյուջեի դեֆիցիտը կազմել է երկրի ՀՆԱ-ի 9.4%-ը։ Իշխանությունները խոստացել էին 2025 թվականին այն կրճատել մինչև 7%։

Բաց մի թողեք
Պեկինը վստահեցրել է, որ թույլ չի տա Մոսկվային օգտագործել միջուկային զենք․ Ֆինլանդիայի նախագահ. Լուսանկար
Շանհայի համագործակցության կազմակերպության առաջնորդները ստորագրել են 28 փաստաթուղթ. Լուսանկար
Ուկրաինացիները սպանել են Ժիրինովսկու նախկին օգնականին. Լուսանկար