Պայթյուն է տեղի ունեցել Արմավիրի մարզի Արևիկ գյուղում, ինչի հետևանքով 1 անձ տուժել է: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Ըստ նախնական տվյալների՝ տան խոհանոցում տեղի է ունեցել գազի արտահոսք և պայթյուն: Մասամբ փլուզվել է միջնապատը՝ մոտ 20 քմ, վնասվել՝ պատուհանը և կենցաղային իրեր։
Մեկ տուժած տեղափոխվել է բժշկական կենտրոն։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 08:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արևիկ բնակավայրի տներից մեկում պայթյուն է տեղի ունեցել և կա տուժած:
Մինչ հրշեջների ժամանումը՝ 1 հոգի, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած «Արմավիր» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է հիվանդանոց:
Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է տան սեփականատիրոջ, վիրավորի ինքնությունները և պայթյունի պատճառը: Ըստ նախնական տեղեկություների՝ պայթյունը տեղի է ունեցել գազի արտահոսքի պատճառով: Պայթյունի հետևանքով տեղի է ունեցել նաև փլուզում և կոտրվել են տան պատուհանները:






Բաց մի թողեք
Ում կընտեին առաջիկա կիրակի, ովքեր են քաղբանտարկյալ․ Սանդղակներ
Նախկին դատավորը միացել է Սամվել Կարապետյանի պաշտպանական թիմին, ինչ է ասել քննիչը
Ով է Արցախի ներկայացուցչությունում աչքի ընկած քննիչը․ Լուսանկար