26/12/2025

Տավուշի մարզպետը դպրոցներում աշխատողների թիվը չգիտի

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին տեղեկատվական հարցում ենք արել․

«Դեկտեմբերի 16-ի դրությամբ Տավուշի մարզպետի աշխատակազմի ենթակայությամբ գործող հանրակրթական դպրոցներում քանի՞ աշխատող, քանի՞ աշակերտ կա»։

Մարզպետի աշխատակազմից պատասխանել են․ «Տավուշի մարզպետի աշխատակազմի ենթակայությամբ գործող հանրակրթական դպրոցներում աշխատողների հաշվառում չի իրականացվում, սովորող աշակերտների թիվը 15 հազար 468 է»:

Գործատուն՝ մարզպետի աշխատակազմը, որն աշխատավարձ է վճարում ուսուցիչներին, իր ենթակայությամբ գործող հանրակրթական դպրոցներում աշխատողների հաշվառում, փաստորեն, չի իրականացնում եւ չգիտի, թե Տավուշի մարզի դպրոցներում ընդհանուր քանի աշխատող կա։

Հիշեցնենք, որ նման անփույթ աշխատանք կատարող Տավուշի մարզպետի աշխատակազմը 2025 թվականին աղքատ Հայաստանի պետբյուջեից շուրջ 67 միլիոն դրամ պարգեւավճար է ստացել։