Քաղաքական գիտությունների դոկտոր, պորֆեսոր, էներգետիկ հարցերով փորձագետ Վահե Դավթյանը գրում է.
«Իսկ գիտե՞ք, որ Հայաստանը տարիներ շարունակ նավթամթերք է ներկրում Թուրքիայից՝ Վրաստանի տարածքով:
2018-2020 թթ. էապես աճել է Թուրքիայից ներկրվող նավթամթերքի ծավալները՝ հասնելով 2019 թ.-ին 24,3 մլն ԱՄՆ դոլարի:
Ներկրումը շարունակվել է նաև 2024 թ.-ին: Ներկրված 489,1 հազ. տոննա նավթամթերքի 2,7%-ը բաժին է ընկել Թուրքիային, այսինքն՝ 13,2 հազ. տոննա բենզին, ինչը գումարային արտահայտմամբ հավասար է 12,6 մլն ԱՄՆ դոլարի:
Անգամ համեմատելի չէ Ադրբեջանից ներկված սիմվոլիկ ծավալների հետ:
Բայց դե առջևում ընտրություններ են, պետք է դրական տրամադրություններ ապահովել հասարակության մեջ ՛՛խաղաղության՛՛ ձգտող ու, հետևաբար, ռուսականից ցածր գնով Հայաստան բենզին ուղարկող Ադրբեջանի նկատմամբ:
Կանխատեսելի եք ու շատ հասկանալի:






Բաց մի թողեք
Խորհրդային Հայաստանն ապօրինի է ճանաչել Լեռնային Արցախը Խորհրդային Ադրբեջանին բռնակցելու մասին որոշումը
Էսպե՞ս է երկիրը, հասարակությունը պատրաստվում ընտրություններին
Ռուսաստանը չի հրաժարվել դոլարից, բայց ԱՄՆ-ն ինքն է սահմանափակել այն օգտագործելու իրավունքը․ Պեսկով