«5-րդ ալիք» հեռուստաընկերությունը պատրաստ է ժամ տրամադրել «Շողակաթին»՝ հոգևոր-մշակութային հաղորդումների համար:
«Որպես առաջարկ և հայտարարություն՝ «5-րդ ալիք» հեռուստաընկերությունը պատրաստ է ժամ տրամադրել «Շողակաթին» հոգևոր-մշակութային հաղորդումների համար»,- այս մասին հայտարարել է «5-րդ ալիք» հեռուստաընկերության տնօրեն Հարություն Հարությունյանը։
Նաև՝ Երկիր Մեդիան
«Երկիր Մեդիա» հեռուստաընկերության տնօրեն Արտակ Սարգսյանի գրառումը. «Բարձր գնահատելով «Շողակաթ» հեռուստաընկերության գործունեությունը և, հաշվի առնելով նրա եթերազրկման հանգամանքը՝ «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունը ևս հայտարարում է, որ հունվարի 1-ից պատրաստ է եթերաժամ տրամադրել «Շողակաթի» իր գործընկերներին»:
Հիշեցնենք՝ եկեղեցու դեմ արշավի ֆոնին կառավարությունը երեկ որոշում կայացրեց լուծարել «Շողակաթ»-ը հեռարձակող հանրային ալիքը։


Բաց մի թողեք
Փաշինյանին ուղղված հայտնի տեսաուղերձի գործով խուզարկում են արցախցի Մհեր Միրզոյանի հարազատների և ազգականների բնակարանները
Ողբերգական դեպք՝ Երևանում, հայտնաբերվել է մաhացած 26-ամյա տղա, հաջողվել է փրկել մեկ ուրիշի կյանքը
Անհամբեր սպասում ենք հայ-ադրբեջանյան հունիսյան բանակցություններին․ Թրամփ