2024 թվականի օգոստոսին իրավապահները դիմակավորված մտել էին քրեական հեղինակություն Ալիկ Բանդուրյանի՝ «Նորատուսցի Ալիկի» տուն եւ առգրավել վերջինիս հորը պատկանող խոշոր գումարներ:
Իրավապահները քրեական հեղինակությանը հիշել էին այն բանից հետո, երբ կրակոցներ, սպանություն, սպանության փորձի դեպք էր տեղի ունեցել Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում։ Այդ աղմկահարույց դեպքից հետո՝ իրավապահները հիշել էին, որ «Նորատուսցի Ալիկը» քրեական հեղինակություն է:
Պարզվեց՝ այդ խուզարկությունները կատարվում էին մի քրեական վարույթի շրջանակում, որը վերաբերում էր «գողականների խմբավորում» կազմելուն եւ նրա մեջ ներգրավված լինելուն։
Ալիկ Բանդուրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա պահպանելով քրեական հեղինակությունը` քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակը ղեկավարել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորում։
Գործում բացի Բանդուրյանից եւս 3 մեղադրյալներ կան՝ Լեռնիկ, Արկադի եւ Միսաք Փաշիկյանները, որոնք միմյանց հետ ազգակցական կապեր ունեն, վերջիններս մեղադրվում են նրանում, որ մասնակցել են քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը։ Միսաք Փաշիկյանը, հիշեցնենք, այժմ կալանքի տակ է՝ Սեւանի ավագանու անդամ Արսեն Աֆիյանի սպանության համար։
8 ամիս հետախուզվելուց հետո քրեական հեղինակություն Ալիկ Բանդուրյանը՝ «Նորատուսցի Ալիկը» ամիսներ առաջ ներկայացել է իրավապահներին, եւ, դատարանի որոշմամբ՝ տնային կալանքի տակ էր։
Այսպիսով, գործով անցնող 4 մեղադրյալներից երկուսը՝ Ալիկ Բանդուրյանը եւ Արկադի Փաշիկյանը ի սկզբանե տնային կալանքի տակ են եղել, Միսաք Փաշիկյանը՝ բանտային կալանքի տակ է այժմ, իսկ Լեռնիկ Փաշիկյանի նկատմամբ խափանման միջոց չի ընտրվել։
Դատարանը այս տարվա օգոստոսին տնային կալանքի տակ գտնվող Ալիկ Բանդուրյան նկատմամբ ընտրել է խափանման միջոց՝ վարչական հսկողությունը և բացակայելու արգելքը, իսկ սեպտեմբերին փոխել է տնային կալանքի տակ գտնվող Արկադի Փաշիկյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը՝ տնային կալանքը, կիրառելով բացակայելու արգելքը։
Որոշումները հանրային մեղադրողը բողոքարկել է Վերաքննիչ դատարան։ Փորձեցինք կապ հաստատել հեղինակությունների պաշտպանների հետ, սակայն նրանք մեր հեռախոսազանգերին չպատասխանեցին, դատական համակարգից մեզ տեղեկացրին` դատախազության բողոքարկումները Վերաքննիչ դատարանը մերժել է։
Այսինքն, գողականները կմնան ազատության մեջ:






Բաց մի թողեք
Լեհաստանը բարձր տեղ է զբաղեցնում եվրոպացիների սիրելի ուղղությունների շարքում. Տեսանյութ, Լուսանկարներ
Բաքվի դատարանում ավարտվել է ապօրինաբար պահվող հայերի «դատաքննությունը»
Հ1-ի ամանորյա ծրագրում նորից ընդգրկված չէ Գարեգին Բ-ի ուղերձը, փոխարենը՝ Վահագն Ալեքսանյանը կխոսի