03/01/2026

Աչքի առաջ կործանվում է հերթական կայացած կառույցը. Կրթություն, բանակ, եկեղեցի … ո՞րն է հաջորդը

Աչքի առաջ կործանվում է հերթական կայացած կառույցը` երկրի էներգահամակարգը։

Մի քանի սանտիմետր ձյուն և բոլշևիզմի զոհ դարձած Հայաստանի էլեկտրական ցանցերը 3֊րդ օրն է չեն կարողանում վերականգնել տասնյակ բնակավայրերի էլեկտրամատակարարումը։ Ամանորի տոներին շատերը զրկված են հոսանքից:

Այս պահին հոսանքազրկված է 62 փոքր ու մեծ քաղաք։ Ձմեռը նոր է սկսվում և հայտնի չէ թե առջևում ինչ է սպասվում: Անձրևից քաղաքը հեղեղվում է, ձյունից հոսանքն է անջատվում, համատարած ջրամատակարարման խափանումներ են, մերկասառույցն ու ձյունը ճանապարհներին մաքրող չկա:

Կրթություն, բանակ, եկեղեցի, էներգահամակարգ … ո՞րն է հաջորդը։

Ռաֆայել Մուրադյան