Մենք խաղաղություն ենք կառուցում ոչ միայն Հայաստանի կառավարության, այլև ժողովրդի հետ՝ հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը:
Նրա խոսքով՝ Բաքուն հետևողականորեն ամրապնդում է իր տնտեսական փոխկապակցվածությունը Երևանի հետ՝ մատակարարելով նավթամթերք և նպաստելով հացահատիկի արտահանմանը հայաստանյան շուկա։
Անդրադառնալով ԱՄՆ Կոնգրեսում 907-րդ ուղղման վերացմանը՝ Հաջիևն ընդգծել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը ինտենսիվ աշխատում են խաղաղության ամրապնդման ուղղությամբ:
«Սակայն Կոնգրեսում ոմանք միանգամայն ավելորդ օրենսդրական ակտեր են ներկայացնում, որոնք խտրականություն են սերմանում»,- նշել է Ադրբեջանի նախագահի օգնականը։
Նա հավելել է, որ Դոնալդ Թրամփի վարչակազմի հետ Բաքվի փոխգործակցությունը հաջող է ընթանում:

Բաց մի թողեք
Փաշինյանի հետ վիճաբանելուց հետո կալանավորված Օսիպյանը դիմել է ՄԻՊ-ին ու դիվանագիտական առաքելություններին
Ալիևը ճնշում է Փաշինյանին, իսկ Փաշինյանը՝ հայ կանանց․ Տեսանյութ
Խիստ լարված իրավիճակ. Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհը վարորդները փակել են. Տեսանյութ