Ինձ հերթական դժվար ուղին է սպասվում,- այս մասին Արարատի Սուրբ Հակոբ եկեղեցում պատարագի ժամանակ հայտարարեց Մասյացոտնի թեմի նորանշանակ տեղապահ Ռուբեն վարդապետ Զարգարյանը։
«Ես 15 տարի մեր հանրապետության քրեակատարողական հիմնարկներում եմ ծառայել։ Լավ թե վատ, բայց դժվար ծառայության ուղի է եղել։ Երբ այս փոթորկուն շրջանում, երբ պառակտված է մեր եկեղեցին ներսից, դրվեց այս ընտրությունը մեր սիրելի Վեհափառ Հայրապետի կողմից և նաև թեմի քահանայաց դասի մեծամասնության կողմից, ինձ մնում էր ընտրել։ Ես չէի կարող չընտրել ու «այո» չասել»,- ասաց նա։

Բաց մի թողեք
Ի՞նչ է սա՝ հայ ազգի եւ ողջ աշխարհի, հատկապես ԵՄ առջեւ կատարված խաբեության բացահայտո՞ւմ․ Տիգրան Խզմալյան
Արցախ, այսօր քո տոնը չէ միայն։ Այսօր մեր խղճի դատաստանի օրն է
Եթե հետո եք հասկացել, որ ձեռնտու չէր երկաթուղին, ինչո՞ւ չեք վերադարձնում, ինչո՞ւ եք պահում «բեռը». Աբրահամյան