Նիկոլ Փաշինյանն իր էջում գրառում էր կատարել այն մասին, որ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներ են վերադարձել Հայաստան. «Գեւորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը եւ Վագիֆ Խաչատրյանը քիչ առաջ Հակարի կամրջով Ադրբեջանի Հանրապետության համապատասխան մարմինների ներկայացուցիչների կողմից հանձնվեցին Հայաստանի Հանրապետության համապատասխան մարմինների ներկայացուցիչներին եւ հիմա գտնվում են ՀՀ տարածքում։ Ավելի ուշ լրացուցիչ տեղեկություններ կհայտնեմ»:
Ավելի ուշ Փաշինյանը նշել էր, որ արտաքին զննությամբ Վիգեն Էուլջեքջյանը առողջական խնդիրներ չունի, իսկ Վագիֆ Խաչատրյանի վիճակը գնահատվում է բավարար։
Հիշեցնենք, որ Վագիֆ Խաչատրյանը մահամերձ վիճակում Բաքվի քաղաքացիական հիվանդանոց էր տեղափոխվել, իսկ Վիգեն Էուլջեքջյանը գերեւարվելու ժամանակ ստացած վիրավորումներից չէր կազդուրվել, չէր կարողանում քայլել ու տևական ժամանակ հացադուլի մեջ էր:
Կապ հաստատեցինք Վիգենի կնոջ՝ Լինդայի հետ, ով երկար սպասված լավ լուրից չէր կարողանում նորմալ խոսել․ «Ես երջանկությունից չեմ կարողանում խոսել, մենք այնքան երկար էինք սպասում այս պահին, վերջապես Վիգենին տեսնելու հնարավորություն կունենամ, հենց այսօր էլ ճամփորդելու եմ Հայաստան»:
Հարցերին, թե ո՞վ է բանակցել, ինչպե՞ս է ստացվել հասնել ծանր մեղադրանքով Բաքվում դատապարտված Վիգենի վերադարձին հայրենիք, նա դեռևս տեղյակ չի։
Մեկ շաբաթ առաջ ես վերլուծում էի, թե ինչպես է Թրամփի համաձայնագրում բավարար չափով հաշվի առնվել մարդու իրավունքների հետևանքները: Օրինակ՝ Իսրայելի 20 կետանոց համաձայնագրի 1-ին փուլը կենտրոնացած էր բացառապես պատանդների ազատ արձակման վրա: Փաստորեն, 2-րդ փուլի առաջընթացը կանգ է առել, քանի որ մահացածների դիերը դեռևս չեն վերադարձվել, և այս հարցն այժմ դիտարկվում է որպես գործընթացի շարունակման նախապայման, ներառյալ ՀԱՄԱՍ-ի զինաթափումը:
Նմանատիպ մոտեցում կարելի է դիտարկել նաև Ուկրաինայի լիամասշտաբ ներխուժման համատեքստում: Առաջարկվող 20 կետանոց շրջանակում մեկ ամբողջական կետ նվիրված է ռազմագերիներին, պատանդներին, առևանգված ուկրաինացի երեխաներին և քաղաքացիական բանտարկյալներին։
Այս պատճառով մենք անհապաղ սպասում էինք առաջնորդների միջև իմաստալից երկխոսության՝ հույս ունենալով, որ նախագահ Թրամփը կանդրադառնա նրան, ինչը սկզբից անտեսվել էր. մարդու իրավունքների կենտրոնական և անփոխարինելի դերը ցանկացած իրական խաղաղության գործընթացում, – ասել է Լուսիանա Մինասյանն է, որը զբաղվում է տուժած հայերի շահերի պաշտպանությամբ։







Բաց մի թողեք
Հունվարի 20-ի աստղագուշակ․ Ճիշտ գնահատեք ձեր ուժերն ու հնարավորությունները
Բոլոր ժամանակներում հանուն հայրենիքի զոհված անձանց հիշատակի օր. հունվարի 27-ը ոչ աշխատանքային կլինի
Եպիսկոպոսաց ժողովը տեղի կունենա Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում