26/01/2026

Մակրոնը Համաշխարհային տնտեսական ֆորումից հեռացել է առանց Թրամփի հետ անձնական հանդիպում կազմակերպելու

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Դավոսում կայացած Համաշխարհային տնտեսական ֆորումից հեռացել է առանց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ անձնական հանդիպում կազմակերպելու։

Մակրոնը հեռացել է, չնայած որ այս շաբաթվա վերջում Թրամփի կողմից սոցիալական ցանցերում հրապարակված հաղորդագրության համաձայն նրան հրավիրել է Փարիզ։

Համաշխարհային տնտեսական ֆորումի կազմակերպիչները քննարկում են միջոցառման անցկացման վայրը Դավոսից Եվրոպական Միության կամ Միացյալ Նահանգների որևէ քաղաք տեղափոխելու կամ ռոտացիայով տարբեր վայրերում անցյացնելու հնարավորությունը, հայտնել է «Financial Times»-ը՝ հղում անելով աղբյուրներին։

ՀՏՖ կազմակերպիչները կարծում են, որ միջոցառումը չափսերո գերազանցում է Դավոսում իր ավանդական ալպյան վայրը։

Ֆորումի ժամանակավոր համանախագահ, ամերիկյան BlackRock ներդրումային ընկերության գործադիր տնօրեն Լարի Ֆինկը «անձնական զրույցում քննարկել է այնպիսի տարբերակներ, ինչպիսիք են գագաթնաժողովը Դավոսից տեղափոխելը կամ վայրերի փոփոխության օգտագործումը»։ Քննարկված քաղաքների թվում են եղել Դետրոյթն ու Դուբլինը։

Ֆինկը նպատակ ունի «բարեփոխել ֆորումը, որը լայնորեն քննադատվել է չափազանց էլիտար և իրականությունից կտրված լինելու համար», պնդելով, որ այն չպետք է սահմանափակվի միայն միջոցառմանը սովորաբար մասնակցող քաղաքական և գործարար առաջնորդներով, հայտնել են աղբյուրները։

Ֆրանսիայի իշխանությունները հարցում են ուղարկել ՆԱՏՕ-ի զորավարժություններ անցկացնել Գրենլանդիայում, հաղորդել է Reuters-ը՝ հղում անելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի գրասենյակին: Ֆրանսիայի պատրաստ է մասնակցել դրան։

Դոնալդ Թրամփը սպառնացել է Իրանի վարչակազմին ջնջել երկրի երեսից, եթե իր դեմ մահափորձ լինի. «Եթե երբևէ ինչ-որ բան պատահի, մենք այն կպայթեցնենք. ամբողջ երկիրը կոչնչացվի։ Ես շատ հստակ հրամաններ ունեմ. եթե ինչ-որ բան պատահի, նրանգ կջնջեն երկրի երեսից»,- ասել է Թրամփը NewsNation-ին տված հարցազրույցում՝ պատասխանելով սպառնալիքների մասին հարցին։ Խոսելով Եվրոպայի հնարավոր առևտրային հակահարվածների մասին՝ Թրամփն ասել է, որ «ինչ էլ որ անեն, մենք կարող ենք նույնը անել»։ «Եվ դա բումերանգի պես կազդի։ Բայց մենք դրան չենք ձգտում»։