ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
Հաջող օր է: Հաջողության հասնելը բազմաթիվ գործերում ավելի հեշտ է, քան կարող եք ակնկալել: Երբեմն դուք պարզապես հաջողակ եք, իսկ այլ դեպքերում դուք միջոց եք գտնում օգուտ քաղել շփոթեցնող, ոչ միանշանակ իրավիճակներից: Այսօր, սովորականից հաճախ կհանդիպեք նրանց, ովքեր ձեզ նման չեն: Եվ հենց այդ մարդիկ կդառնան ձեզ համար լավագույն ուսուցիչներ: Երբեմն տնային գործերը և կենցաղային խնդիրները խանգարում են կենտրոնանալ աշխատանքի վրա, սակայն լուրջ սխալներ չեք անի: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ է գնումների համար, այդ թվում ‘ չպլանավորված:
ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
Օրվա սկիզբը հաջող է: Արժե օգտագործել այդ ժամանակը, որպեսզի հասնեք վաղուց ձեր առջև դրված նպատակներին: Դուք կարող եք գտնել այն հարցերի պատասխանները, որոնք նախկինում ձեզ փակուղի էին գցում: Չի բացառվում հաջողությունը այն գործում, որոնք բոլորովին վերջերս ձեզ համար գրեթե անհուսալի էին: Օրվա երկրորդ կեսը այնքան էլ արդյունավետ չէ: Այդ ժամանակ հավանական են գործերի ուշացումներ, ինչպես նաև անսպասելի իրադարձություններ, որոնց պատճառով ստիպված կլինեք փոխել ծրագրերը: Մի շտապեք ֆինանսական հարցերի հետ կապված որոշումներ կայացնել: Այնտեղ, որտեղ խոսքը վերաբերվում է փողին, ավելի լավ է հանգիստ մտածել:
ԵՐԿՎՈՐՅԱԿ (Gemini, 22.V–21.VI)
Օրը հաջող կսկսվի: Հաջողվում է իրականացնել գաղափարները, որոնք հոգեհարազատ են ձեզ համար, կարելի է զբաղվել հետաքրքիր գործերով: Հաճախ դուք հաջողության եք հասնում՝ գրեթե ջանքեր չթափելով, քանի որ հանգամանքներն առավել բարենպաստ կերպով են դասավորվում: Ավելի ուշ խոչընդոտներ կարող են առաջանալ, պետք է ժամանակ ծախսել օտարների խնդիրները լուծելու համար: Դուք պետք է հնարամտություն ցուցաբերեք, քանի որ հակառակ դեպքում դժվար թե հնարավոր լինի հասնել ինչ-որ արդյունքի: Փորձված մեթոդները անարդյունավետ են: Փորձեք խուսափել ծանրաբեռնվածությունից: Այսօր ձեր օրգանիզմը խոցելի է: Հիվանդանալու հավանականությունը մեծ է:
ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
Հավանական են անսպասելի անակնկալներ: Մեծամասամբ դրանք հաճելի են, սակայն դուք կնյարդայնանաք, քանի որ ստիպված կլինեք փոխել ձեր ծրագրերը և ինչ-որ բան հետաձգել: Ի հայտ են գալիս նոր գաղափարներ: Քանի դեռ համոզված չեք դրանց վրա, դուք չեք իրականացնում ձեր ծրագրերը: Բայց իզուր: Արագ գործելով կարելի է հաջողության հասնել: Հնարավորություն կունենաք կարգավորել հարաբերությունները այն մարդկանց հետ, ում հետ վերջերս վեճեր եք ունեցել: Երբեմն դրա համար բավարար է ընդունել սեփական սխալներն ու ասել, որ զղջում եք:
ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
Դուք համառ եք և կարող եք հաջողության հասնել նույնիսկ այնտեղ, որտեղ ուրիշները անկարող են: Հանգամանքները ոչ միշտ են բարենպաստ, բայց դա ձեզ բոլորովին չի մտահոգում: Դուք ելք եք գտնում նպատակին հասնելու համար: Նշանի որոշ ներկայացուցիչներ կհիշեն հին ծրագրերի մասին և կարողանան դրանք կյանքի կոչել: Լավ են դասավորվում ուղևորությունները, նույնիսկ, եթե դրանց համար պետք է վերջին րոպեին պատրաստվեք: Ճանապարհին հավանական են ծանոթություններ: Դրանք կարող են ռոմանտիկ կամ ընկերական հարաբերությունների սկիզբ դառնալ: Շատ բան կախված է նրանից, թե ցանկանում եք նախաձեռնություն ցուցաբերել:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)
Օրը լի է անակնկալներով: Դրանք հնարավոր են և՛ աշխատանքում, և՛ տանը: Բայց ոչ անակնկալները, ոչ անսպասելի իրադարձությունները չեն ստիպի ձեզ հրաժարվել մտածածից: Շնորհիվ ձեր նպատակասլացության դուք կարող եք հաղթահարել բոլոր դժվարությունները, հասնել նրան, ինչին վաղուց ձգտում էիք: Ձեզ հաճախ օգնում են և՛ ընկերները, և՛ լավ ծանոթները, և՛ գրեթե պատահական մարդիկ ։ Դուք փորձում եք պարտք չմնալ: Օրը հարմար է համախոհների հետ միանալու, ընդհանուր նպատակներին հասնելու համար:
ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
Ձեր առջև դրված են լուրջ խնդիրներ և միանգամայն պարզ է, որ ավելի լավ է դրանք մենակ չլուծեք: Այսօր դժվար կլինի գտնել դաշնակիցներ և օգնականներ: Դուք պատրաստ եք աջակցել շրջապատի մարդկանց: Նրանք կպատասխանեն նույն ձև: Հարաբերությունները, որոնք սկզբում գործնական բնույթ ունեն, կարող են ժամանակի ընթացքում ռոմանտիկ բնույթ ընդունել ։ Ճիշտ է, դրա համար դուք պետք է նախաձեռնություն ցուցաբերեք և անեք առաջին քայլը։ Հնարավոր են անակնկալներ, անսպասելի նվերներ: Որոշ Կշեռքներ հնարավորություն կունենան ուրախացնել մտերիմներին: Օրվա երկրորդ կեսը հարմար է փոքր գնումներ կատարելու համար:
ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
Լավ եք զբաղվում ստեղծագործական մոտեցում և ֆանտազիայի պահանջող գործերով: Փորձեք ռիսկի չգնալ այնտեղ, որտեղ խոսքը վերաբերում է գումարին: Հենց այստեղ հնարավոր է սխալներ թույլ տաք։ Գործընկերների հետ հարաբերությունները կարող են փոխվել դեպի լավը: Մարդիկ, ովքեր նախկինում ձեզ թերագնահատում էին, կհասկանան, որ սխալվել են։ Նոր ծանոթները անմիջապես նկատում են ձեր լավագույն հատկանիշները: Հավանական է ընկերական կամ ռոմանտիկ հարաբերությունների սկիզբ, որոնք երկար ժամանակ ձեզ կուրախացնեն:
ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
Շրջապատի հետ հարաբերությունները լարված են: Հազիվ թե հաջողվի խուսափել հիասթափությունից և տհաճ անակնկալներից: Կարող է պարզվել, որ երկար ժամանակ վստահել եք նրանց, ովքեր արժանի չեն եղել, սխալ եք ընտրել ձեր դաշնակիցներին: Մյուս կողմից, այն մարդիկ, որոնցից վտանգ եք սպասել, կաջակցեն ձեզ: Կարևոր է չշտապել եզրակացությունների ու որոշումների հարցում: Ինքներդ ձեզ ժամանակ տվեք, որպեսզի հանգիստ գնահատեք իրավիճակը ։ Դա վերաբերում է և՛ աշխատանքին, և՛ անձնական հարաբերություններին: Ամեն ինչ այնքան էլ պարզ ու միանշանակ չէ, ինչպես նախկինում էր թվում: Այնպես որ, ինքներդ եզրակացություններ արեք:
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
Հիանալի և արդյունավետ օր է, հարմար է շատ հարցեր լուծելու համար: Հավանական են հաջող զուգադիպությունները, որոնց շնորհիվ կիմանաք ինչ-որ կարևոր բան կամ կհաստատեք ծանոթություններ, որոնք շուտով օգտակար կլինեն: Չեն բացառվում այն մարդկանց հետ հանդիպումները, ում մասին դուք վերջերս շատ եք մտածում: Լավ են դասավորվում ուղևորությունները, նույնիսկ եթե դրանք նախապես ծրագրված չեն եղել: Բաց մի թողեք նոր բան սովորելու հնարավորությունը:
ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
Այսօր դուք տրամադրված չեք ռիսկի դիմել և զգույշ եք գործում: Սա շատ ճիշտ մոտեցում է: Այն թույլ է տալիս հաջողության հասնել այնտեղ, որտեղ ուրիշները անհաջողության բախվեցին: Կարող է զգալիորեն բարելավել ձեր ֆինանսական դրությունը: Հնարավորություն կունենաք լուծել այն խնդիրներ, որոնք ժամանակին ձեզ հանգիստ չէին տալիս: Չի բացառվում, որ ի հայտ կգան նոր և հետաքրքիր գործեր և ծրագրեր: Բայց գիտելիքները հնարավոր է չբավարարեն՝ ամեն ինչ լավագույնս հաղթահարելու համար:
ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
Ինչ էլ պատահի, դուք չեք կորցնում ձեր հոգեկան հավասարակշռությունը: Հենց դա օգնում է կարգավորել բազմաթիվ գործեր, գտնել մոտեցում դժվար մարդկանց հետ շփումներում և հաղթահարել դժվարությունները: Երբեմն ստիպված կլինեք հետաձգել սեփական գործը, որպեսզի օգնեք բոլոր նրանց, ովքեր դժվարին դրության մեջ են հայտնվել: Կարող եք հյուրեր ընդունել, այցելել ընկերներին և հարազատներին: Հանգիստ մթնոլորտում հանդիպումները և հաճելի շփումները ոգեշնչում են ձեզ, օգնում են հուզմունքը թողնել հետևում։






Բաց մի թողեք
Հայ առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Սարգսի տոնը
Միջերկրական ծովի շրջանների ցիկլոնն արդեն Հայաստանում է․ քանի օր այն կպահպանվի
Փետրվարի 1-ի աստղագուշակ․ Ընտանիքի անդամներին կարող է պետք գալ ձեր աջակցությունը