25/01/2026

Եվրահանձնաժողովը 2026 թվականին աշխարհում մարդասիրական աջակցության համար կհատկացնի 1.9 միլիարդ եվրո

Եվրոպական հանձնաժողովը 2026 թվականին ամբողջ աշխարհում մարդասիրական աջակցության համար կհատկացնի 1.9 միլիարդ եվրո, ասվում է ԵՄ կայքում հրապարակված մամուլի հաղորդագրության մեջ։

1.9 միլիարդ եվրո օգնությունը կհատկացվի հետևյալ նպատակներին՝

557 միլիոն եվրո – Արևմտյան Կենտրոնական Աֆրիկային, Սահելին, Չադ լճի ավազանին, Նիգերիայի հյուսիս-արևմուտքին, Կենտրոնական Աֆրիկային, Հարավային Աֆրիկային, Մեծ լճերի տարածաշրջանին և Աֆրիկայի Մեծ եղջյուրին;

448 միլիոն եվրո – Գազայի հատվածին, նաև Իրաքին, Եմենին, Սիրիային և Լիբանանին;
145 միլիոն եվրո – Ուկրաինայում մարդասիրական կարիքների համար;

8 միլիոն եվրո – Մոլդովայում մարդասիրական նախագծերի համար;

126 միլիոն եվրո – Աֆղանստանում, Պակիստանում և Իրանում մարդասիրական կարիքների բավարարման համար;

95 միլիոն եվրո – Կենտրոնական և Հարավային Ամերիկայի և Կարիբյան ավազանի համար;

73 միլիոն եվրո – Հարավարևելյան Ասիայի և Խաղաղ օվկիանոսի տարածաշրջանին աջակցելու համար, մասնավորապես՝ Մյանմարի ճգնաժամի և Բանգլադեշի վրա դրա հետևանքների համար;

14.6 միլիոն եվրո – Հյուսիսային Աֆրիկային։