25/01/2026

Խաղաղության խորհուրդն արդեն պաշտոնապես հաստատված կազմակերպություն է, Փաշինյանն էլ ստորագրել է․ Լուսանկարներ

Դավոսում սկսվել է «Խաղաղության խորհրդի» կանոնադրության ստորագրման արարողությունը, որին ներկա է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փաստաթուղթը ստորագրել են 19 երկրի առաջնորդներ, ՀՀ վարչապետը, նաև մյուս հյուրերը, ապա Թրամփը հայտարարել է, որ Խաղաղության խորհուրդն արդեն պաշտոնապես հաստատված կազմակերպություն է, և ինքը կդառնա դրա նախագահը։

Թրամփը մինչ ստորագրումը ելույթ է ունեցել, խոսել իր՝ որպես «խաղաղություն բերող» նախագահ արած քայլերի մասին: Որպես օրինակներից մեկը նա նշել է հայ-ադրբեջանական կարգավորումը ևս:

«Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները դարձել են իմ ընկերները»,- ասել է Թրամփը:

ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը հրապարակել է լուսանկարներ կանոնադրության ստորագրման արարողությունից:

616950534_1576503631141507_2956666522428601335_n.jpg (314 KB)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Դավոսում շփվել են Խաղաղության խորհրդի կանոնադրության ստորագրման արարողության ժամանակ:

Այս Խաղաղության խորհուրդը Թրամփի՝ Գազայի հատվածը կառավարելու ծրագրի մի մասն է, սակայն քննարկվում է այն այլ թեժ կետերում, ինչպիսին է Ուկրաինան, ընդլայնելու հնարավորությունը:

Թրամփը ստեղծվող կառույցը բնութագրել է որպես կարգավիճակի առումով աննախադեպ՝ ընդգծելով, որ դա կլինի «երբևէ ստեղծված ամենահեղինակավոր խորհուրդը»։

Թրամփը առաջնորդների հետ շարքում նստած է եղել Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մեջտեղում: