ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի ֆեյսբուքյան գրառումը․
«Պետրոս Ղազարյանի մոտ, կարծես, դեռ պահպանվում են 2018 թվականի տրավմատիկ հիշողությունները, երբ նրան նախ մտցրեցին ԲՀԿ ավագանու ցուցակ, ապա՝ հանեցին։
Պետրոսը իշխանական հյուրերին հիմնականում՝ առանց անունս նշելու, ուղղում է իմ բարձրացրած հարցերը, իսկ ընդդիմադիրներից պարբերաբար հետաքրքրվում է ինձնով։
Հիրավի դարձել եմ Պետրոսի մղձավանջը․ թե՛ երազներում է ինձ տեսնում, թե՛ արթմնի՝ դա էլ հաջորդ եթերում կպատմի։
Քանի որ նրան արգելել են ինձ հյուր հրավիրել, առիթ չեմ ունեցել Հ1-ի եթերում ասելու, որ «Մեր ձևով» շարժման հետ միավորվելու վերաբերյալ քննարկում չենք ունեցել։
Ինչ վերաբերում է ընտրություններին՝ ինչ ձևաչափով էլ մասնակցենք, որտեղ էլ լինենք, դա քեզ չի մխիթարելու։
Գոնե այսօր հանգիստ քնիր, Պետրո՛ս»։

Բաց մի թողեք
Արցախ, այսօր քո տոնը չէ միայն։ Այսօր մեր խղճի դատաստանի օրն է
Ի՞նչ է սա՝ հայ ազգի եւ ողջ աշխարհի, հատկապես ԵՄ առջեւ կատարված խաբեության բացահայտո՞ւմ․ Տիգրան Խզմալյան
Եթե հետո եք հասկացել, որ ձեռնտու չէր երկաթուղին, ինչո՞ւ չեք վերադարձնում, ինչո՞ւ եք պահում «բեռը». Աբրահամյան