26/01/2026

ԱՄՆ փոխնախագահի այցն Ադրբեջան և Հայաստան ունի կոնկրետ նպատակ․ Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ

ԱՄՆ նախագահի ջանքերն ուղղված են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ամրապնդմանը և համագործակցության բոլոր ձևաչափերի վերականգնմանը, ըստ երևույթին, նրանք ջանք չեն խնայի այս գաղափարը իրականացնելու համար, հայտարարել է Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Նինո Ցիլոսանին։

Նրա խոսքով՝ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցն Ադրբեջան և Հայաստան ունի կոնկրետ նպատակ։ «Մեր տարածաշրջանում խաղաղության հաստատումը պատմական պահ է: Մենք ողջունում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև բարեկամական հարաբերությունները», – ընդգծել է Ցիլոսանին։