26/01/2026

ԵՄ-ն 2027 թվականից ամբողջությամբ կարգելի ռուսական բնական գազի մատակարարումները

Եվրոպական Միության խորհուրդը հաստատել է ռուսական հեղուկացված բնական գազի մատակարարումների արգելքը 2027 թվականի հունվարի 1-ից, հայտարարվել է կառույցի պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության մեջ։

Նշվում է, որ խողովակաշարային գազի մատակարարումների արգելքն ուժի մեջ կմտնի 2027 թվականի սեպտեմբերի 30-ին։

«Ռուսական խողովակաշարային գազի և ՀԲԳ-ի ներմուծումը ԵՄ այսուհետ կարգելվի», – նշված է փաստաթղթում։

Նոր կանոնների չկատարումը կարող է հանգեցնել առավելագույնը 2.5 միլիոն եվրոյի տուգանքների անհատների համար և առնվազն 40 միլիոն եվրոյի՝ ընկերությունների համար, ինչը համարժեք է ընկերության տարեկան ընդհանուր շրջանառության առնվազն 3.5%-ին կամ գործարքի գնահատված շրջանառության 300%-ին։