Երեկ Գորիսում տեղի ունեցած ողբերգական միջադեպի հետևանքով մահացածը 38-ամյա Արեն Յոլյանն էր` Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդը։
Արենը երկու անչափահաս երեխաների հայր էր։ Նրան ճանաչողները նշում են, որ համեստ, բարեխիղճ երիտասարդ էր։ Գորիսեցիները կատարվածից ցնցված են, խոր ցավ և ափսոսանք են հայտնում երիտասարդի մահվան կապակցությամբ։
Հիշեցնենք` դեպքը տեղի է ունեցել երեկ՝ Գորիս քաղաքում։ Ըստ նախնական տեղեկությունների՝ միջադեպը ծագել է պապենական հողակտորի շուրջ առաջացած վեճի հետևանքով։ Հնչած պայթյունի արդյունքում կան զոհեր։
Դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ իրավապահ մարմինները շարունակում են քննչական գործողությունները։


Բաց մի թողեք
Մեծ ճանապարհի սկիզբը․ Ալբերտ Ղարիբյանի առաջին Junior Grand Prix-ը․ Տեսանյութ
Ուղղակի կարող եմ ասել՝ երբեք սա չեմ մոռանա․ Գագիկ Ծառուկյան
Մեղրիում կանցկացվի աննախադեպ «ՏԱՐԱԶֆեստ»