31/01/2026

Մակրոնի հիմնադրած կուսակցությունը կարող է նորից անվանափոխվել

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հիմնադրած կուսակցությունը կարող է նորից անվանափոխվել։ Վերջին 10 տարվա մեջ սա այդ կուսակցության չորրորդ անվանափոխությունը կլինի։

Այս մասին հայտարարել է կուսակցության նախագահ Գաբրիել Աթալը։ Համաձայն հաղորդման, կուսակցության կողմնակիցների 70 տոկոսը կոեղմ են, որպեսզի «Ռենեսանս» կուսակցությունը անվանափոխվի եւ համապատասխանի իր անվանումով այն քաղաքական գծին եւ գաղափարախոսությանը, որոնց հետապնդում է։

Այն կարող է վերանվանվել «Նոր Հանրապետություն»։

Սպասվում է, որ անվանափոխությունը կիրականացվի տեղի ունենալիք մունիցիպալ ընտրություններից հետո, որը նշանակված է այս տարվա մարտ ամսին։ Անվանափոխության նախաձեռնողներից մեկը նշել է, որ ներկայիս անվանումը կամ հայտնի չէ շատերին, կամ բացասական ասոցացիաներ է առաջացնում։ Կուսակցության անվանափոխությունը մաս է կազմելու 27 թվականի նախագահական ընտրությունների նախապատրաստությունների։