Եվրոպան պետք է լինի Ուկրաինայի կարգավորման բանակցային գործընթացի անբաժանելի մասը, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն X սոցիալական ցանցում։
Մակրոնը գրել է, որ խոսել է Վոլադիմիր Զելենսկու հետ։ «Մենք վերանայեցինք անցյալ շաբաթ Աբու Դաբիում սկսված բանակցությունների ընթացքը։ Մենք համաձայնեցինք, որ եվրոպացիները պետք է լիովին ներգրավված լինեն քննարկվող հարցերում», – նշել է նա։
Ֆրանսիայի առաջնորդը հավելել է, որ Փարիզը «շարունակում է վճռականորեն տրամադրված լինել Ռուսաստանի վրա ճնշումը մեծացնելու հարցում»։


Բաց մի թողեք
«Զելենսկին չի ցանկանում կարգավորում»․ պուտինամետ Թրամփը խոսել է մի շարք գլոբալ հարցերից
Էյ, Իլոն, մեծ մարդ, դու նորից քաղաքականությո՞ւն ես խաղում քո արտադրանքի հետ․ Լեհաստանի ԱԳ նախարար
Սկանդալային վարքագծով ԱՄՆ դեսպանը հրաժարական կտա. Լուսանկար