Ամերիկացի միլիարդատեր Մարկ Ցուկերբերգը պլանավորում է անշարժ գույք ձեռք բերել Մայամիի հեղինակավոր թաղամասերից մեկում, գրել են «Wall Street Journal»-ը և «Bloomberg»-ը։
«Ֆեյսբուքի» հիմնադիրը կմիանա «սուպերհարուստների» շարքին, ովքեր տեղափոխվել են Ֆլորիդա՝ զրոյական եկամտային հարկ ունեցող նահանգ։
Ցուկերբերգը հետաքրքրված է Բիսկեյնի ծոցում տեղակայված արհեստական կղզի Ինդիան-Քրիքում անշարժ գույքով։ Այն հայտնի է որպես «Միլիարդատերերի բունկեր»՝ բազմամիլիարդ դոլարանոց հարստության կենտրոնացման պատճառով։

«Jills Zeder Group» միջնորդական ընկերության տվյալներով՝ Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը և NFL-ի հայտնի քվոթերբեք Թոմ Բրեդին արդեն անշարժ գույք են ձեռք բերել այնտեղ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դուստրը՝ Իվանկան, և նրա ամուսինը՝ Ջարեդ Քուշները, նույնպես այնտեղ տուն ունեն։
«Wall Street Journal»-ը հայտնել է, որ Ցուկերբերգը «Միլիարդատերերի կղզում» առանձնատուն է գնել ամերիկյան «Jersey Mike’s» արագ սննդի ցանցի հիմնադիր Պիտեր Կանկրոյից։ Գույքի մակերեսը մոտավորապես 8000 քառակուսի մետր է, իսկ գործարքի գինը՝ 150-200 միլիոն դոլար։
Գնումը կապված է Կալիֆոռնիայի հարկային օրենսդրության փոփոխությունների հետ. նահանգը հունվարի 1-ից 5% հարկ է սահմանել հարուստ անհատների համար։ Սակայն Ֆլորիդան պետական եկամտային հարկ չունի։

Բաց մի թողեք
Հայաստանը կընդգրկվի Բաքու–Թբիլիսի–Կարս երկաթգծի նախագծո՞ւմ
Խիստ լարված իրավիճակ. Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհը վարորդները փակել են. Տեսանյութ
Նոր արգելանք՝ հայկական ապրանքների համար․ ՌԴ-ն ցանկ է հրապարակել