13/02/2026

Մակրոնը հայտարարել է ԵՄ-ի՝ ՌԴ-ի հետ միասին բանակցությունների սեղանի շուրջ նստելու անհրաժեշտության մասին

Եվրոպան պետք է պատրաստ լինի բանակցելու Ռուսաստանի հետ մայրցամաքի ապագայի վերաբերյալ, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ԵՄ առաջնորդների հանդիպումից հետո:

Նրա խոսքերը հրապարակվել են Ելիսեյան պալատի էջում. «Մենք՝ եվրոպացիներս, ունենք քննարկելու հարցեր: Ահա թե ինչու մենք պետք է լինենք բանակցությունների սեղանի շուրջ, երբ խոսքը վերաբերում է բարգավաճմանը, Եվրոպայի ապագային և անվտանգության ճարտարապետությանը: Այս ամենը պետք է պատրաստ լինի հիմա եվրոպական մակարդակով, որպեսզի մենք պատրաստ լինենք Ռուսաստանի հետ քննարկումներին, երբ ժամանակը գա»:

Վերջին ամիսներին Մակրոնը բազմիցս պաշտպանել է ԵՄ-Ռուսաստան երկխոսությունը վերսկսելու հնարավորությունը: Նրան աջակցում են նաև այլ եվրոպացի առաջնորդներ, այդ թվում՝ Իտալիայի վարչապետ Ջորջիո Մելոնին:

ԵՄ-ն քննարկում է Ուկրաինայի հարցով հատուկ դեսպան նշանակելու հնարավորությունը, որը նաև կապ կպահպանի Մոսկվայի հետ: