Հորդառատ անձրևները խնդիրներ են ստեղծել Թբիլիսիի տարբեր շրջաններում: Գլդանուլա գետը, որը դուրս է եկել ափերից, ողողել է մայրաքաղաքի Գլդանի շրջանի տների բակերը, վնասվել են ճանապարհային ենթակառուցվածքները:
Այս մասին հաղորդում է Sputnik գործակալության վրացական ծառայությունը՝ վկայակոչելով Թբիլիսիի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։
Մի քանի հասցեներում գրանցվել են ծառերի տապալման և լանջերի փլուզման դեպքեր։
«Բոլոր շրջաններում, որտեղ առատ տեղումները խնդիրներ են ստեղծել, աշխատում են արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության աշխատակիցները, քաղաքապետարանի և վարչակազմի համապատասխան մարմինների ներկայացուցիչները: Աշխատանքներ են տարվում վնասի վերացման ուղղությամբ», – հաղորդել են քաղաքապետարանի մամուլի ծառայությունում։
Թբիլիսիում ամբողջ գիշեր անդադար անձրև է տեղացել։ Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն՝ մայիսի 8-ից մայրաքաղաքում եղանակը կպարզվի։
Բաց մի թողեք
15 միլիարդ դոլարի դատական հայց. Թրամփն ընդդեմ The New York Times-ի
Ռուսաստանում ձերբակալվել է հայազգի բիզնեսմեն. ինչն է պատճառը. Լուսանկար
«Թրամփը բավականաչափ ուժ ունի՝ Պուտինին ստիպելու վախենալ իրենից». Զելենսկու ակնկալիքները ԱՄՆ նախագահից