«Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության ղեկավար Դանիել Իոաննիսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
Երբեմն հարցնում են, թե ինչու՞ ենք Իրազեկ քաղաքացիների միավորում – Union of Informed Citizens-ում մարդկանց մեկ առ մեկ հաշվում։ Ինչու՞ չենք օգտվում խտությունxմակերես աշխարհում ընդունված մոդելից։
Բանն այն է, որ Հայաստանում ամեն ինչ այնքան է դարձել խնամի-ծանոթ-բարեկամով, որ մարդկանց փոխադարձ վստահությունը շատ ցածր է։
Ամեն բան ասելուց պետք է հետևից մի 70 հատ ապացույց բերես, որ ճիշտ ես ասում։ Հավաքի մասնակիցների քանակը ասում ես, հետևից հրապարակում ես ֆայլ, որի վրա բոլոր մարդիկ համարակալված են (ու հեշտ կարելի է ստուգել, որ «պադվոխ» չկա), միևնույնն է, գտնվում են մարդիկ, ովքեր հաջողացնում են կասկածի տակ դնել։
Բայց, ցավոք, դրվածքն է այդպիսին։ Հայաստանում, ոչ դատաիրավական համակարգը, ոչ ընտրական համակարգը, ոչ ուժային համակարգը չեն կարողանում անաչառ աշխատել։ Այդ ֆոնին, եթե մենք ուզում ենք, որ մեզ հավատան, այո, ամեն անգամ ստիպված ենք մեր անաչառության ապացույցներ կցել։

Բաց մի թողեք
Վերջին զարգացումները ԱՄՆ-ին և Իսրայելին ցույց տվեցին, որ Իրանի դեմ պшտերազմը խիստ ռիսկային միջոց է
Queen-ի Գարնան քամին և իշխանության փոփոխությունը Հունգարիայում․ Տեսանյութ
Դու ավելի շատ նմանվեցիր Աբլֆազ Էլչիբեյին․ Աշոտ «Երկաթ»