Մայիսի 10-ին օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է մայիսի 9-ին Աշտարակ քաղաքի Գետափնյա փողոցում «Mercedes» և «Վազ 2107» մակնիշի ավտոմեքենաների վրա կրակոցներ արձակած կասկածյալի ենթադրյալ գտնվելու վայրը։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, տեսնելով, որ ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի են, բացատրական աշխատանքներ են կատարել կասկածյալի հետ, ով ժամը 21:00-ի սահմաններում կամավոր ներկայացել է ոստիկանության Աշտարակի բաժին։ Վերջինս Արագածոտնի մարզի բնակիչ 50-ամյա Վահե Մովսիսյանն է, ով փաստերի ճնշման տակ խոստովանել է, որ ինքն է կրակոցներ արձակել իր մոտ եղած որսորդական հրացանով։
Ըստ տղամարդու, հրացանը գտել է Աշտարակ քաղաքի վարչական տարածքում գտնվող ձորից։
Վ. Մովսիսյանը ոստիկանության Աշտարակի բաժնից ներկայացվել է ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն։ Ոստիկանները հայտնաբերել են նաև հանցագործության գործիք հրացանը։
Բաց մի թողեք
Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գարեգին Արսենյանը կալանավորվեց. Զոհրաբյան․ Լուսանկար
Կալանքի են ներկայացրել նաև Արագածոտնի թեմի դիվանապետին ու հաշվապահին․ Մանրամասներ
Մկրտիչ Սրբազանի գործով ներգրավված է 54 քննիչ. Նա ևս կալանավորվեց