Ուժեղ երկրաշարժ է գրանցվել Կամչատկայի հարավ-արևելյան ափերի մոտ։ Արտակարգ իրավիճակների նախարարության տեղական վարչության մամուլի ծառայությունը զգուշացնում է բնական աղետի մասին։
Միջադեպը գրանցվել է Երևանի ժամանակով 04:37-ին։ Էպիկենտրոնը եղել է Ավաչա ծովածոցի ջրերում՝ Պետրոպավլովսկ-Կամչատսկից 66 կիլոմետր հարավ-արևելք հեռավորության վրա։ Աղբյուրը, ըստ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղի, եղել է 67 կիլոմետր խորության վրա, իսկ ուժգնությունը կազմել է 5,2 բալ։
Հնարավոր վնասների և այլ հետևանքների մասին տեղեկություններ չկան։ Մինչև 4 բալ ուժգնությամբ ցնցումներ են զգացվել Պետրոպավլովսկ-Կամչատսկում և Վիլյուչինսկում։ Տեղի բնակիչների խոսքով՝ երկրաշարժի ժամանակ ապակիները դղրդացել են, տների պատերի երկայնքով ճաքեր են առաջացել։
Բաց մի թողեք
Հյուսիսային Ամերիկայի հայ առաքելական եկեղեցու թեմական առաջնորդները կոչ են արել․ Լուսանկար
«Մեր ձևով» շարժման համակիրները գիշերը գնացել են իրենց զորակցությունը հայտնելու հոգևորականներին
Մկրտիչ սրբազանին տանելու են կալանքի, նրա նկատմամբ քրեական հետապնդում են հարուցել