Հայաստանի Եվրոպական բիզնես ասոցիացիան (EBA) ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ համատեղ մայիսի 13-ին կազմակերպել էր «Միջազգային կորպորացիաների և ներդրողների դերը որպես բարձր տեխնոլոգիաների էկոհամակարգի զարգացման կատալիզատոր» խորագրով համաժողովը:
Միջոցառմանը ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը հանդես է եկել բացման խոսքով, ողջունել մասնակիցներին, շնորհակալություն հայտնել Եվրոպական բիզնես ասոցիացիային՝ ակտիվ համագործակցության համար։
«Նշել եմ, որ ՀՀ-ի տնտեսության առանցքում պետք է լինի բարձր տեխնոլոգիաների զարգացման տեսլականը՝ հանդիսանալով ոչ թե որպես առանձին ոլորտ, այլ իբրև շոգեքարշ՝ տնտեսության մյուս բոլոր ճյուղերի համար։
Անդրադառնալով միջազգային ներդրումների ներգրավման անհրաժեշտությանը՝ ընդգծել եմ, որ ՀՀ կառավարությունը լավագույնս գիտակցում է իր անելիքների ու պատասխանատվության չափաբաժինը։ Այս համատեքստում ներկայացրել եմ հիմնական քայլերը, որոնք իրականացնում ենք ներդրումային միջավայրն առավել գրավիչ դարձնելու համար։
Միջոցառման շրջանակում կազմակերպված պանելային քննարկման ընթացքում փոխնախարար Ռուբեն Սիմոնյանը խոսել է բարձր տեխնոլոգիաների էկոհամակարգի զարգացման գործում նախարարության դերի, այդ համատեքստում պետություն-մասնավոր համագործակցության, ինչպես նաև տեղական և միջազգային ստարտափների զարգացմանն ուղղված քայլերի մասին»,- ասված է նախարարի գրառման մեջ:






Բաց մի թողեք
ԵՄ-ն 2027 թվականից ամբողջությամբ կարգելի ռուսական բնական գազի մատակարարումները
1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2025 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսների ընթացքում վճարվել է ավելի քան 1 տրիլիոն 946 միլիարդ 460 միլիոն դրամ
ԵՄ-ի արդյունաբերական քաղաքականությունը լիովին տարածվում է Չինաստանի վրա