ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Կիև կատարած այցի ժամանակ կատարել է Նիլ Յանգի Rockin’ in the Free World երգը տեղի «Barman Diktat» բարում, հայտնում են ուկրաինական և ամերիկյան լրատվամիջոցները:
Լրագրողները կապվել են բարի հետ, որտեղից հաստատել են, որ Բլինքենը ելույթ է ունեցել իրենց բեմում, սակայն անվտանգության նկատառումներից ելնելով՝ այլ մանրամասներ չեն հայտնել:
Բլինքենը վաղուց հայտնի է որպես երաժշտասեր և ունի երեք սինգլ Spotify-ում, որոնք գրվել են Թրամփի նախագահության ժամանակ։
Երգը սկսվում է հետևյալ տողերով. «Փողոցում դրոշներ են կարմիր, սպիտակ և կապույտ…»:
Խոսքը վերաբերում է ԱՄՆ դրոշին։ Երգը քննադատում է Ջորջ Բուշի քաղաքականությունը։ Յանգը գրել է այն 1989 թվականին, երբ իր The Restless խմբի ԽՍՀՄ-ով շրջագայությունը ձախողվեց, որից հետո կիթառահարը հայտնել էր, որ իրենք պետք է շարունակեն «ռոքել ազատ աշխարհում»։ Այս արտահայտությունը դարձել է երգի անվանումը:
Բլինքենը 62 տարեկան է։ 2018-2020 թվականներին նա Spotify սթրիմինգային ծառայությունում թողարկել է երեք սինգլ:
Պետքարտուղարը նախկինում խոստովանել է իր սերը երաժշտության հանդեպ՝ բացատրելով, որ այն համարում է «ամենահզոր կապող տարրը», որը «հաղթահարում է գրեթե ցանկացած խոչընդոտ, որի մասին կարող ես մտածել»։ 2023 թվականի հոկտեմբերին Պետդեպարտամենտի միջոցառման ժամանակ նա կատարել էր «Muddy Waters»-ի «Hoochie Coochie Man» երգը։

Բաց մի թողեք
Երբ աղջիկս դառնում է մեծ․ Նամակ՝ կյանքի բեմ մտնելուց առաջ, Չապլինի ծննդին՝ նրա ոճով
Եվրոպական կինոարդյունաբերությունը մեղմ ուժ է, որը արժե սուբսիդավորել. Օսկարակիր պրոդյուսեր
Աբովյանի վերադարձը հիշողության մեջ՝ կենդանի թանգարանի շնչով. Լուսանկարներ