Այսօր կրկին լարված իրավիճակ է ստեղծվել Կիրանցում։ Տեղի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը: ԱԺ պատգամավոր Գեղամ Նազարյանը այցելել է ճանապարհը փակած կիրանցիներին և դեմ եղել, որ տարածքում տեսանկարահանում իրականացվի։
Վիճաբանություն է սկսվել պատգամավորի և լրագրող Անի Գևորգյանի միջև։
«Այդ մանիպուլյացիան, որ դու անում ես աղջիկ ջան, ես 88թ-ից դա գիտեմ: Այս գյուղն ինձ համար թանկ գյուղ է, քո համար թանկ գյուղ չէ: Եթե թանկ գյուղ լիներ դու հիմա այստեղ չէիր լինի: Ես ֆիքսում եմ, որ դուք վատ նպատակներ եք հետապնդում ու Աստված ձեզ դատավոր ու դատաստան»,- ասել է պատգամավորը և հեռացել բնակիչներից, ապա նրան է մոտեցել Անի Գևորգյանը:
«Անի ջան, ինչո՞ւ ես այսքան նկարում, որ հոնորարդ շատ տա՞ն, դու չես ամաչո՞ւմ: Դու եկել ես ուրիշ նպատակներով։ Դու ստախոս ես։ Կիրանցը եկել եք Արցախ 2 անե՞ք: Ի՞նչ եք նկարում։ Դու պրովոկացիա ես անում, քո շահերից ելնելով շատ բան չեմ ասում»,- ասել է Նազարյանը:
Ի պատասխան, Գևորգյանը պատասխանել է․ «Կարո՞ղ է, որ Նիկոլ Փաշինյանի հետ եք աշխատել այդ կապերն են հիմա այստեղ գործում, կարո՞ղ է, որ Նիկոլ Փաշինյանի տուն եք մտել այդ կապերն են գործում»:
Բաց մի թողեք
Նոր համաձայնագրերը խառնելու են Պուտին-Ալիև դուետի պլանները, հիբրիդային սպառնալիքներն ահագնանալու են. Սաֆարյան
Դա անխուսափելի ա ու պետությունը դրա դեմ պայքարը ձախողելու ա․ Սահակյան
Միևնույնն է, ոչինչ չենք կարողանում կապիտալիզացնել