Մայիսի 19-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 13:00-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Թալինի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Թալին» բժշկական կենտրոնում բուժառու է մահացել։
Տեղում ոստիկանները պարզել են, որ մահացածը Արագածոտնի մարզի գյուղերից մեկի բնակիչ 29-ամյա Անահիտ Գ.-ն է, ով հիվանդանոցում «արտարգանդային վիրահատություն» է ունեցել և այսօր ժամը 12:30-ի սահմաններում դեռևս անհայտ հանգամանքներում, ինքնազգացողության վատացում է ունեցել, ինչն էլ դարձել է մահվան պատճառ։
Ըստ աղբյուրի, երիտասարդ կնոջ մահվան մեջ հարազատները մեղադրում են բժիշկներին՝ ասելով, որ նրանց անփութության հետևանքով է նա մահացել։
Դեպքի փաստով Թալինի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով մահացածը նշված բժշկական կենտրոնում ստացիոնար բուժօգնություն էր ստանում։ Նա 3 երեխա ուներ՝ 2 աղջիկ և 1 տղա։

Բաց մի թողեք
Նուբարաշենի աղբավայրի տնօրենն ու աշխատակիցը տեղափովել են հիվանդանոց. բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար
Քաղցկեղի բուժումը Հայաստանում անվճար է միայն թղթի վրա
Կնոջ մահվան պատճառը բժշկական միջամտությունն է, ոչ թե ոստիկանների բռնությունը. ՔԿ