15/02/2026

Եպիսկոպոսները հավաքվելու են Ավստրիայում. առանց կաթողիկոսի՝ ժողովի կարգավիճակը փոխվում է. Տեր Նաթան

natan srbazan hogevor e1770036682354

Մայր Աթոռի արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Նաթան արքեպիսկոպոսը Մայր աթոռում լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ Գարեգին Բ-ն չի կարողանալու մասնակցել Ավստրիայում կայանալիք եպիսկոպոսաց ժողովին:

Ըստ նրա՝ այդպիսով եպիսկոպոսաց ժողովի կարգավիճակը փոխվում է և այն կկայանա արդեն որպես սոսկ եպիսկոպոսաց հավաք։

«Մեր եպիսկոպոսները հավաքվելու են Ավստրիայում, Կաթողիկոսի բացակայությամբ այն դառնում է Եպիսկոպոսաց հավաք:

Եպիսկոպոսները հավաքվելու են՝ քննարկեն զանազան հարցեր, հատկապես այսօրվա իրավիճակները։ Որևէ մեկը չի կարող արգելք լինել, որ եպիսկոպոսները հավաքվեն»,- լրագրողներին ասել է Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը:

Հիշեցնենք՝ Գարեգին Բ-ի (Կտրիճ Ներսիսյան) նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը։

Հավիտենաբար Մայր Աթոռը լինելու է Հայաստանում, եթե նույնիսկ ոմանց պատճառով Հայաստանը չլինի, լրագրողների հետ զրույցում ասաց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը։

«Երբևէ Մայր Աթոռը և հոգևորականը՝ հատկապես Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հայաստանը չի լքի»,- ասաց Սրբազան Հայրը։

Էջմիածնի գանձերը մեզ հետ են այլևս։ Այս մասին Մայր Աթոռում լրագրողների հետ զրույցում ասաց Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Փաշինյանի հայտարարությանը, թե Էջմիածնի գանձերն իրենց հետ դուրս հանել Հայաստանից. «Եթե Էջմիածնի գանձերը մենք կարող ենք Հայաստանից դուրս հանել, ուրեմն Հայաստանում պետություն չկա, չի կարող հսկել ո՛չ իր սահմանները, ո՛չ իր մաքսատները, դա ինչի մասին է խոսում»։

Հակառակ ամեն զրկանքի ու նեղության` մեր Սուրբ Եկեղեցին անպարտելի է, քանզի մշտապես սատանային հաղթել է Քրիստոսով, այս մասին հայտարարել են Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմից. «Աստված օգնական, Վեհափառ Տեր»։

Ավելի վաղ փաստաբան Արա Զոհրաբյանը հայտնել էր, որ ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Գարեգին Բ-ի (Կտրիճ Ներսիսյան) նկատմամբ՝ Գևորգ եպիսկոպոս Սարոյանի հետ կապված դատական ակտի կատարմանը խոչընդոտելու մեղադրանքով: Արգելվել է նրա ելքը Հայաստանից: