ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
Շատ վտանգավոր է գերագնահատել սեփական ուժերն և հնարավորությունները: Դուք կարող եք ինքներդ ձեզ ծուղակը գցել։ Հատկապես կարևոր է զգուշություն ցուցաբերել այն հարցերում,որտեղ խոսքը վերաբերում է գումարին: Մի կրեք ձեր վրա լուրջ ֆինանսական պարտավորություններ: Նրանք, ովքեր ցանկանում են անհապաղ հասնել ցանկալիին,շատ բան կարող են կորցնել ։ Եթե շատ գայթակղիչ առաջարկներ ստաանք, զգոն եղեք: Ամենայն հավանականությամբ, ինչ-որ մեկը ցանկանում է օգտվել ձեր վստահությունից: Ավելի լավ է խուսափել շատ անկեղծ խոսակցություններից այն մարդկանց հետ,ում լավ չեք ճանաչում: Օրը կատեգորիկ հարմար չէ գաղտնիքներով կիսվելու համար:
ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
Հանգստություն պահպահնեք: Հենց այսօր դա ձեզ շատ անհրաժեշտ է, որ ճիշտ լուծեք բոլոր հարցերը ։ Հնարավորություն կունենաք կարևոր բաներ սովորել: Ստացված ինֆորմացիան կօգնի ոչ միայն ձեզ, այլև ձեր մտերիմներին խուսափել սխալներից: Ձեզ հաճախ աջակցում են կանայք, ում խորհուրդները շատ խելացի և օգտակար են: Հին ընկերուհիների հետ շփումը կբարձրացնի ձեր տրամադրությունը: Օրվա երկրորդ կեսը խոստանում է հաջող գործնական և հաճելի ծանոթություններ: Հնարավոր են անսպասելի նվերներ, չծրագրավորված դրամական ձեռբերումներ:
ԵՐԿՎՈՐՅԱԿ (Gemini, 22.V–21.VI)
Դուք շատ զգայուն եք: Դա հաճախ խանգարում է հաջողության հասնել գործերում: Այնտեղ, որտեղ կարևոր է ինքնատիրապետումը,սառնասրտությունը,դուք անհանգստանում եք, լարվում և սխալներ անում: Օգտակար կարող է լինել նախկինում ստացած փորձը։ Այսօր ստեղծված իրավիճակը, հիշեցնում է նախկինում հանդիպածներին: Կարող են պետք գալ բանիմաց մարդկանց խորհուրդները, բայց դուք միանգամից չեք հասկանա, թե ում կարելի է դիմել: Նոր ծանոթները հաճախ լավ տպավորություն են ստեղծվում ձեր վրա, արագ նվաճում ձեր վստահությունը:
ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
Ամեն ինչ լավ կլինի,եթե չշտապեք: Շատ վտանգավոր է հապճեպ որոշումներ կայացնել, հատկապես, եթե դրանք վերաբերում են գործնական ոլորտին:. Մի ծուլացեք ստուգել ցանկացած ստացված ինֆորմացիա: Վտանգ կա, որ ինչ-որ մեկը փերձում է ձեզ շփոթեցնել, մոլորության մեջ գցել: Շատ Խեցգետիններ հակված են ցանկալին ներկայացնել որպես իրականություն: Նշանի նման ներկայացուցիչներ կարող են հայտնվել ուրիշի ազդեցության տակ և շատ բան կորցնել ։ Ցանկալի չէ կնքել լուրջ գործարքներ և խոշոր գնումներ կատարել:
ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
Դժվար է ընդհանուր լեզու գտնել գործընկերների, ինչպես նաև այլ մարդկանց հետ, ում հետ ձեզ գործնական հարաբերություններ են կապում: Եթե երբեմն վեճեր են առաջանում, դրանք կառուցողական բնույթ են կրում, կրող են օգտակար լինել և կօգնեն պարզել ճշմարտությունը: Բյաց չի կարելի ամեն ինչի մասին խոսել շրջապատի հետ:Կարևոր որոշումները պետք է միայնակ կայացնեք: Կարևոր է, որ ձեզ վրա չազդեն վաղեմի մոլորությունները, կարծրատիպերն ու նախապաշարմունքները: Օրվա վերջում հավանական են հաճելի լուրեր և անսպասելի այցեր: Ուրախ կլինեք հյուրեր ընդունել:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)
Բարենպաստ օր է աշխատանքի համար: Կարելի է հաջողության հասնել գործերում, որոնք ուրիշները ի վիճակի չեն իրագործել: Նախկինում ստացած գիտելիքներն ու փորձը, կօգնեն մրցակիցներին հետևում թողնել: Ինտուիցիան կօգնի բարդ աշխատանքային խնդիրները արագ լուծել:Բացի այդ, դուք չեք ամաչում հարցեր տալ նրանց, ովքեր ձեզնից շատ բան գիտեն: Դուք արագ եք սովորում այն ամենը, ինչ կարող է օգտակար լինել ։ Հնարավորություն կունենաք լավ տպավորություն թողնել ազդեցիկ մարդկանց վրա, հետաքրքրել նրանց ձեր գաղափարներով ու ծրագրերով: Չի բացառվում, որ ֆինանսական աջակցություն կստանաք: Երեկոն խոստանում է հաճելի ծանոթություններ:
ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
Օրը բավականին լարված է: Մեկ անգամ չէ, որ ստպված կլինեք հայտնվել բարդ իրավիճակումներում, արագ կայացնել բարդ որոշումներ։ Բայց հուզվելու պատճառ չկա:Դուք ամեն ինչ ճիշտ եք անում,թույլ չեք տալիս սխալներ,որոնք դժվար կլինի շտկելը: Ավելի լավ է ռիսկի չդիմել, հատկապես, եթե խոսքը վերաբերում է կարևոր մասնագիտական խնդիրներին: Նախապատվությունը տվեք հուսալի, ստուգված մեթոդներին: Օրվա երկրորդ կեսին դժվար կլինի խուսափել թյուրիմացություններից, կենցաղային խնդիրներից: Դրանք այնքան էլ լուրջ չեն, ինչպես թվում են առաջին հայացքից: Շուտով ամեն ինչ կկարգավորվի։
ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
Օրը լավ կանցնի,բայց անսպասելի իրադարձություններ ի հայտ կգան, որոնց պատճառով ստիպված կլինեք փոխել ծրագրերը, ինչ-որ գործեր հետաձգել: Մարդիկ, ում հետ պայմանավորվածություններ ունեք, կսպասեցնեն ձեզ կամ ընդհանրապես չեն գա:Ոմանք էլ կարող են մոռանալ տված խոստումների մասին: Հանգիստ վերաբերվեք ամեն ինչին: Որոշ ժամանակ անց կգիտակցեք, որ հանգամանքները բարենպաստ կերպով են դասավորվել: Հնարավորություն կունենաք շահավետ գործարքներ կնքել, ավելացնել ձեր եկամուտները: Քիչ հավանական են խոշոր դրամական ձեռքբերումները,բայց ծախսերն էլ շատ չեն լինի:
ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
Օրվա սկիզբը բարենպաստ է: Կարևոր գործերը ավելի լավ է չհետաձգել: Կարող եք լուծել բազմաթիվ մասնագիտական հարցեր և անձնական խնդիրներ: Հեշտ կլինի օգնականներ գտնել: Ընկերները կաջակցեն ձեր բոլոր գաղափարները: Երեկոն ավելի լարված կանցնի: Պետք չէ շտապել եզրակացություններ անել կամ որոշումներ կայացնել: Մի հավատացեք այն ամենին, ինչ ձեզ ասում են: Ցանկացած տեղեկատվություն հարկ է մանրակրկիտ ստուգել: Ինչ-որ մեկը կարող է հատուկ մոլորեցնել և թյուրիմացություններ ստեղծել ձեր համար:
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
Օրը բավական բարդ է, սակայն ձեզ կհաջողվի պահպանել լավատեսությունը և առավելագույնս օգուտ քաղել ստեղծված իրավիճակից ։ Տարաձայնությունները կմնան անցյալում, դուք կարող եք պայմանավորվել հետագա համատեղ գործողությունների մասին։ Անսպասելի հետաքրքիր գաղափարներ իհայտ կգան, որոնք վերաբերում են աշխատանքին: Համառությունը կօգնի հասնել մասնագիտական հաջողությունների: Մի վախեցեք կիսվել ձեր գաղափարներով: Դրանք կարելի է քննարկել նույնիսկ նրանց հետ, ովքեր նախկինում ձեզ չեն աջակցել: Նման մարդիկ հաստատ կփոխեն իրենց կարծիքը:
ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
Արդյունավետ օր է: Կարելի է զբաղվել բարդ գործերով: Դուք ի զորու եք հաղթահարել դրանք,հասնել մեծ արդյունքների: Նկատելիորեն աճում է ստեղծագործական ներուժը: Կարողանում եք շատ բաների նայել նորովի և հասնել զգալի փոփոխությունների։ Այս օրը հարմար է փորձեր անելու,նոր բաներ սովոորելու համար: Լավ գաղափարներ կհայտնվեն այն Ջրհոսների մոտ, ովքեր վերջին ժամանակներս մտածել են աշխատանքային ոլորտում փոփոխությունների մասին: Հավանական են հաջող զուգադիպություններ:
ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
Օրվա առաջին կեսը բարենպաստ է ։ Այն հարմար է գործնական հանդիպումների և բանակցությունների, ինչպես նաև ինքնուրույն աշխատանքների համար ։ Դուք լավ գիտեք, թե ինչի եք ուզում հասնել և անկախ հանգամանքներից,չեք մոռանում ձեր նպատակների մասին: Չեն բացառվում են հաճելի անակնկալներն ու անսպասելի նվերները: Օրվա երկրորդ կեսին ցանկալի է հանգստանալ,մոռանալ գործերի մասին, փոխել իրավիճակը: Փորձեք խուսափել տհաճ մարդկանց հետ շփումներից: Հիմա դա հատկապես վատ կանդրադառնա ձեր տրամադրության վրա: Ավելի լավ է ժամանակն անց կացնել նրանց հետ, ովքեր լավատեսորեն են տրամադրված և պատրաստ են աջակցել ձեր գաղափարներին:

Բաց մի թողեք
Պատմական Կարսում բարձրացվեց Հայոց եռագույնը. Մհեր Ղարիբյանը՝ առաջին տեղում. Տեսանյութ
Մեկ տարուց ավելի է, ինչ տեսազանգ չի եղել․ Վերոնիկա Զոնաբենդ
Ժամանակն է, որ պահպանողականները վերաշարադրեն միգրացիայի վերաբերյալ միջազգային կանոնները