Ադրբեջանցի գործարարն ու նրա կինը Մոսկվայում բարձրահարկ շենքի պատուհանից ընկել են, գրել են ԶԼՄ-ները։ Միջադեպը տեղի է ունեցել Նոր Մոսկվայում։
Մահացած զույգի մարմինները հայտնաբերվել են «Սալյարեւո Պարկ» բնակելի համալիրի պատուհանների տակ։ Հարևանների խոսքով՝ զույգը բարյացակամ և շփվող է եղել։ Իրավապահ մարմինների աղբյուրը հաստատել է միջադեպը։ Զույգի մահվան պահին բնակարանում է եղել նրանց հինգամյա երեխան։
Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ մահացածները Ադրբեջանի քաղաքացիներ են եղել։ Իրավապահ մարմինները երեխային ժամանակավորապես տարել են։

Բաց մի թողեք
Նրանք ուզում են շեղել ուշադրությունը նախագահ Թրամփից․ Քլինթոնը՝ Էպշտեյնի գործի մասին
«Homplex Mall»-ում կեղծ ոսկի են վաճառո՞ւմ
Բաքվում՝ կեղծ դատավարությանը, Ռուբեն Վարդանյանը դատապարտվել է 20 տարվա ազատազրկման