Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Իրանը և Միացյալ Նահանգները Ժնևում կայացած բանակցություններում համաձայնության են եկել մի շարք դրույթների շուրջ։
Նա նշել է, որ ձեռք բերված համաձայնությունները կարող են ներառվել ապագա միջուկային համաձայնագրի նախագծում։
«Առաջադրվել և լրջորեն քննարկվել են տարբեր գաղափարներ, և, ի վերջո, մենք կարողացանք ընդհանուր համաձայնության գալ մի շարք ուղեցույց սկզբունքների շուրջ, որոնք կուղղորդեն մեր ապագա գործողությունները և որոնք կներառվեն հնարավոր համաձայնագրի տեքստում», – նշել է Արաղչին։
Նա հավելել է, որ քննարկումների ներկայիս փուլն անցել է ավելի կառուցողական մթնոլորտում, քան նախորդը, և բավականին լուրջ է եղել։
Հանդիպումից հետո որոշվել է, որ երկու կողմերն էլ կշարունակեն աշխատել հնարավոր համաձայնագրի տեքստի վրա, որից հետո նրանք կփոխանակվեն փաստաթղթերով և կհամաձայնեցնեն բանակցությունների երրորդ փուլի ամսաթիվը։

Բաց մի թողեք
Պեկինը վստահեցրել է, որ թույլ չի տա Մոսկվային օգտագործել միջուկային զենք․ Ֆինլանդիայի նախագահ. Լուսանկար
Շանհայի համագործակցության կազմակերպության առաջնորդները ստորագրել են 28 փաստաթուղթ. Լուսանկար
Ուկրաինացիները սպանել են Ժիրինովսկու նախկին օգնականին. Լուսանկար