Երևանի Աջափնյակ վարչական շրջանում կրակոցներ են հնչել։ Ըստ նախնական տեղեկությունների՝ կան վիրավորներ։
Մեր տեղեկություններով՝ միջադեպի մասնակիցները «Ֆազ» մականունով Սերգեյ Գրիգորյանի մտերիմներն են, Ֆազին սպանեցին երկու տարի առաջ, սպանության մեջ մեղադրվում է «Չաղ Ռուստամ» մականվամբ հայտնի Ռուստամ Ստեփանյանը:
Միջադեպի մասնակիցներից «Արմենիա» ԲԿ է տեղափոխվել 7 մարդ։ Նրանցից մեկը մահացել է, երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է, մյուսների վիճակը կայուն ծանր է։ Այս մասին հայտնում է«Արմենիա» ԲԿ-ի Գլխավոր տնօրենի վիրաբուժության գծով տեղակալը։
«ՆԳՆ ոստիկանության ծառայողները ձեռնարկում են անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- հայտնել են ՆԳՆ ոստիկանությունից։
Հիշեցնենք, որ մոտ մեկ ամիս առաջ սպանել էին «Չաղ Ռուստամ»-ի հորը։

Բաց մի թողեք
Պարզվել է դեպքի մասնակից անձանց ողջ շրջանակը, Մեկ հոգի վիրահատարանում մահացավ, երեքը վիրահատվում են` 30-35 տարեկան են
Կրակnցներ և վիրավnրներ Աջափնյակում․ 10 վիրավոր, ի՞նչ է կատարվում
ՀՀԿ նախկին պատգամավոր Կարեն Ավագյանից բռնագանձել 10 անշարժ գույք և դրամական միջոցներ, իսկ Սերժ Սարգսյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը վերացվել է