Oրեր առաջ հանրությանը ցնցեցին Աջափնյակ վարչական շրջանում տեղի ունեցած կրակոցները և դրա հետևանքով մեկ հոգու սպանության դեպքը:
6 և ավելի անձինք էլ տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին բժշկական հաստատություն:
ՀՀ քննչական կոմիտեից հայտնել են, որ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, ինչպես նաև դեպքին մասնակցած անձանց հիմնական շրջանակը:
Ըստ ՔԿ-ի՝ կատարված նախաքննությամբ պարզվել են հրազենի գործադրմամբ, այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով մեկ անձի սպանություն, ինչպես նաև նույն եղանակով 7 անձանց նկատմամբ սպանության փորձ կատարած անձի ինքնությունը, որի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել: 11 անձի նկատմամբ ևս հարուցվել է հանրային քրեական հետապնդում:
1-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, 5-ի նկատմամբ՝ տնային կալանքը:
Երևանի 40-ից ավելի հասցեներում կատարվել են միաժամանակյա խուզարկություններ:
Կրակոցների պատճառը կենցաղային է և կապված է 18-19 տարեկան տղայի հետ, որի անունը Նարեկ է:
Մեզ հասած տեղեկություններով՝ նա մի աղջկա է հավանել, տվյալ աղջկա հոր ընկերը, որի անունը Մարատ է, տղային ասել է՝ քայլեր ձեռնարկելուց առաջ ինձ տեղյակ կպահես: Տղան, չլսելով նրան, մոտեցել է տվյալ աղջկան:
Իմանալով այս մասին՝ աղջկա հոր ընկերը կանչել է տղային և ապտակել նրան: 19-ամյա տղան վեճը շարունակելու նպատակով խումբ է կազմել և գնացել հաշիվ պարզելու, որի ժամանակ էլ վերոնշյալ աղջկա հոր ընկերը հրազեն է գործադրել:
Մեր տեղեկություններով՝ սպանված տղամարդը իրադարձությունների անմիջական դերակատար չէ:

Բաց մի թողեք
Աջափնյակում սպանության և սպանության փորձի դեպքի մասնակիցների նկատմամբ սահմանվել են խափանման միջոցներ
Զովունիում կրակnցի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 31-ամյա տղամարդը մաhացել է
Պահանջվում է ՊԵԿ և Ոստիկանության նախկին պաշտոնյա Միհրան Դավթյանից բռնագանձել 20 գույք և 1,1 մլրդ դրամ