23/02/2026

EU – Armenia

EU – Armenia

Վթար Երևան-Աբովյան ճանապարհին․ 3 ուղևոր տեղափոխվել է հիվանդանոց

Փետրվարի 23-ին՝ ժամը 08:15-ին, Երևան-Աբովյան ճանապարհին՝ Վերին Պտղնիի վարչական տարածքում գտնվող անշարժ հենակետի մոտ, «Գազել» մակնիշի միկրոավտոբուսը բախվել է «Նիսսան» մակնիշի մեքենային, այնուհետև ճանապարհի արգելապատնեշին:

Վթարի հետևանքով «Գազել»-ի երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին:

Հանգամանքները պարզվում են: